logo
ՓԱԿԵԼMenu
Հայտնի են «Երախտագիտությունն՝ ի գործ» հետազոտական ծրագրի հաղթողները

Հայտնի են «Երախտագիտությունն՝ ի գործ» հետազոտական ծրագրի հաղթողները

Ապրիլի 25, 2018, Բուենոս Այրես/Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ FLACSO Արգենտինան ուրախ են հայտարարելու «Սոցիալական շարժումները եւ երախտագիտության պրակտիկան» հետազոտական ծրագրի արդյունքների մասին: Հաղթողներն են Մարիելա Պենյան (Բուենոս Այրեսի համալսարան, Արգենտինա), Ալեխանդրո Նարանյոն (Հյուսիսային կաթոլիկ համալսարան, Չիլի) եւ Սեբաստյան Ֆուենտեսը (FLACSO Արգենտինա): Նրանք ընտրվել են 50 դիմողներից, որոնք ներկայացնում էին 9 երկիր, այդ թվում՝ Արգենտինան, Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Բոլիվիան, Վենեսուելան, Պանաման եւ Իսպանիան:

«FLACSO-ն եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը խոստումնալից քայլ են կատարել՝ ներկայացնելով նորարարական թեմա սոցիալական այնպիսի կերպերի մասին, որոնցում երախտագիտությունն արտահայտվում է կոլեկտիվ գործողությամբ: Մենք համոզված ենք, որ սա կարող է նոր դռներ բացել գլոբալ հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հետազոտական մտածողության եւ անդրադարձի համար: Ելնելով այս հաջող փորձից՝ մենք հուսով ենք, որ երկու հաստատությունների միջեւ համագործակցությունը մեզ թույլ կտա ամրապնդել մեր կապերը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի հետ՝ ուսումնասիրելու երախտագիտության ու մարդու իրավունքների խնդիրները կոնցեպտուալ եւ կիրառական տեսանկյուններից՝ ուշադրություն դարձնելով կարեւորագույն սոցիալական իրավիճակներին եւ դրանց հնարավոր դրական լուծումներին», - ասել է FLACSO-ի տնօրեն Լուիս Ալբերտո Քուևեդոն:

Հաղթող երեք հետազոտական նախագծերին կտրամադրվի 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ հետագայում զարգացնելու եւ ամբողջացնելու այն ծրագրերը, որոնք ուսումնասիրում են որոշակի մշակութային, քաղաքական եւ տնտեսական համատեքստներում երախտագիտության արժեքը՝ արտահայտված սոցիալական շարժումների կոլեկտիվ գործողություններում:

«Մենք շատ ոգեւորված ենք FLACSO Արգենտինայի հետ այս հաջող համագործակցությամբ: Հետազոտությունների ծրագրի նկատմամաբ հետաքրքրվածությունը ոգեւորիչ է, եւ մենք երախտապարտ ենք բոլոր 50 հետազոտողներին, որոնք ժամանակ են տրամադրել ուսումնասիրելու այն գաղափարը, որն առաջ է մղում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը: «Մենք անհամբերությամբ սպասում ենք վերջնական հետազոտություններին, որոնք կարող են կարեւոր հիմք դառնալ Լատինական Ամերիկայում եւ աշխարհում ամենահրատապ հումանիտար խնդիրների լուծումները գտնելու հարցում»,- հավելել է նա:

Հետազոտական ծրագրերի ներկայացումը տեղի է ունեցել 2018թ. ապրիլի 24-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած «Սոցիալական շարժումները եւ երախտագիտության պրակտիկան» սեմինարի ժամանակ: Այդ սեմինարի ընթացքում Լատինական Ամերիկայում հասարակագիտության ոլորտի առաջատար ներկայացուցիչները քննարկել են «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը: Մասնակիցներն անդրադարձել են Լատինական Ամերիկայի համատեքստում երախտագիտության գաղափարի եւ սոցիալական շարժումների միջեւ հարաբերության հարցին:

«Երախտագիտության փորձառությունների ուսումնասիրությունները, իմ դեպքում սննդի հանդեպ իրավունքի ուսումնասիրության դաշտից, հնարավորություն է ոչ միայն ուսումնասիրելու այն մշակութային ձեւերը, որոնցով այս արժեքն արտահայտվում է, այլ նաեւ հնարավոր ուղի է նոր տեսանկյունից անդրադառնալու համալիր սոցիալական խնդիրներին: Մեզ հնարավորություն է տրվել ավելի լայն հայացք նետել երախտագիտության հասկացությանը եւ այն գործողության մեջ դնելու հնարավորություններին»,- ասել է Ալեխանդրա Նարանյոն, ում հետազոտական նախագիծը հաղթողների թվում է:

FLACSO Արգենտինայի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համատեղ կազմակերպած սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաեւ 2018թ. «Ավրորայի» հերոսները: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փորձագետ-խորհրդատու եւ «Ավրորա» մրցանակի փորձագիտական հանձնաժողովի անդամ Պեդրո Մուրադյանը խոսել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերի մասին եւ ներկայացրել այն աշխատանքն ու գործողությունները, որոնք իրականացնում են այս տարվա «Ավրորայի» հերոսները:

«Սոցիալական շարժումները եւ երախտագիտության պրակտիկան» հետազոտությունների ընտրված առաջարկները պետք է ավարտին հասցվեն 5 ամսվա ընթացքում՝ մինչեւ 2018թ. օգոստոսի 17-ը, իսկ հետազոտության հիմնական գաղափարները կներկայացվեն 2018թ. Aurora Dialogues-ի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 8-10-ը Հայաստանում: Հաղթող առաջարկները ներկայացվում են ստորեւ.

Սեբաստիան Ֆուենտես (FLACSO, Արգենտինա), «Երախտագիտությունը շարժման մեջ. ընտանիքներն ու երեխաները անցման փուլում՝ Բուենոս Այրեսի նահանգում իրավունքների պաշտպանության համակարգում: Դեպի մարդասիրական սոցիալական շարժումների կոնցեպտուալիզացիա»

Նախագծի հիմնական նպատակն է կիրառել որակական մոտեցումը՝ երախտագիտության եւ պարգեւի զգացումներն ընկալելու համար՝ իրենց հոգածության ներքո գտնվող փոքր երեխաների հետ ընտանիքների կառուցած հարաբերությունների համատեքստում: Հեռտազոտությունն առաջարկում է նկարագրել եւ հասկանալ սոցիալական եւ սիմվոլիկ պրակտիկաները, որոնցում պարգեւն ու երախտագիտությունը բարոյական տնտեսության ձեւ են ստանում՝ իրավունքի համակարգերի եւ մոտեցումների կիրառության տեսանկյունից: Նույնկերպ ուսումնասիրությունը կնպաստի նաեւ երախտագիտության սոցիալական արժեքի վերլուծությանը՝ որպես հարաբերությունների եւ սոցիալական շարժումների կառուցվածքային ձեւ:

Մարիելա Պենյա (Բուենոս Այրեսի համալսարան, Արգենտինա), «Երախտագիտությունը որպես գործողության շարժառիթ. արգենտինական գյուղացիական շարժման օրինակի ուսումնասիրություն»

Նախագիծն առաջարկում է առավել խորը ուսումնասիրել երախտագիտությունը՝ որպես սոցիալական գործողության շարժառիթի՝ հիմնվելով Սանտիագո դել Էստերոյի (Արգենտինա) "Via Campesina" գյուղացիական շարժման օրինակի վրա: Ուսումնասիրությունը կենտրոնանալու է երախտագիտության պրակտիկաների վրա, որոնք կիրառվում էին տնային գործերի բաշխման մեջ, մասնավորապես, դաստիարակության, արտադրողականության եւ քաղաքականության համատեքստերում, ինչպես նաեւ տարբեր հանրային ու մասնավոր տարածքների կիրառությունն ու կանանց, տղամարդկանց եւ երիտասարդների քաղաքական մասնակցության ձեւերը:

Ալեխանդրո Նարանյո (Հյուսիսային կաթոլիկ համալսարան, Չիլի), «Չիլիում սննդի սոցիալիզացիայի երկու տարածքներում երախտագիտության փորձառությունները. Իրավունքներ, փոխադարձություն եւ հումանիտար ճգնաժամ»

Հետազոտական ծրագրի նպատակն է ուսումնասիրել այն մարդկանց երախտագիտության փորձառությունները, որոնք ճամփորդում են սննդի սոցիալիզացիայի ոլորտում: Այս վայրերում սննդային բարիքների շրջանառությունն առաջ է մղվում էթնիկ փոխադարձության սկզբունքից, ինչն ուժեղացնում է ինչպես որոշ արժեքների արտահայտումը, այնպես էլ համապատասխան սննդի հանդեպ իրավունքի փնտրտուքը: Կարեւոր է նկատել, որ ընտրված տեղանքներն արտացոլում են սննդի գլոբալ ճգնաժամը, հատկապես լիության – սղության երկակիությունը մարդկային սպառման տեսանկյունից, ինչպես նաեւ էքստենսիվ գյուղատնտեսության չարաշահումն ընդդեմ ագրոէկոլոգիական արտադրության եւ սպառման համակարգերի: