logo
ՓԱԿԵԼMenu
Մոսկվայում կկայանա «Ազդեցության ապագան» խորագրով Aurora Dialogues-ը

Մոսկվայում կկայանա «Ազդեցության ապագան» խորագրով Aurora Dialogues-ը

«Ազդեցության ապագան» խորագրով 2018թ. Aurora Dialogues-ը Մոսկվայի, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, PHILIN-ի եւ ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա 2018թ. ապրիլի 26-ին: ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցում անցկացվելիք միջոցառման ընթացքում, որին կմասնակցեն հումանիտար ոլորտի, գիտության, բարեգործության, բիզնեսի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հեղինակավոր ներկայացուցիչներ, կքննարկվի սոցիալական ազդեցության էությունը:

Մոսկվայում կայանալիք առաջին Aurora Dialogues-ն անդրադառնալու է կայուն զարգացմանը, սոցիոլոգիական տեսանկյունից առավել անհատական կարիքների քննարկմանը եւ ազդեցություն գործողներին, որոնք տեղում փորձում են տեւական սոցիալական փոփոխություններ բերել: Ռուսաստանից եւ արտասահմանից սոցիալական փոփոխություններ գործողները կքննարկենւ երրորդ հատվածի վիճակն ու դրա հեռանկարները:

«ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցի թիմն ուրախ է համագործակցելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ եւ Մոսկվայում առաջին անգամ կայանալիք Aurora Dialogues-ը հյուրընկալելու հնարավորության համար: Որպես կրթական հաստատություն՝ մենք բաց ենք գործընկերության եւ զարգացման բոլոր ձեւերի համար, ուստի ազդեցության հարցը եւ աշխարհն ավելի լավը դարձնելու գործում մեզանից յուրաքանչյուրի խաղացած դերը մեզ շատ սրտամոտ է»,- ասաց ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցի նախագահ Անդրեյ Շարոնովը:

Մոսկվայում կայանալիք 2018թ. Aurora Dialogues-ին մասնակցելու են հումանիտար ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ, գործարարներ, այդ թվում՝ 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Մեզոն Շալոմի» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, Մոսկվայում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը, Dymov Group-ի տնօրենների խորհրդի ղեկավար Վադիմ Դիմովը եւ «Վլադիմիր Պոտանին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Օկսանա Օրաչեւան, որոնք կքննարկեն ազդեցության ուղղությունները եւ դրա հիմնական ցուցիչները:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանի հանրային հատվածում մենք մեծ առաջընթաց ենք տեսնում: Այնպես, ինչպես արեւմտյան երկրներում, այս հատվածը փոփոխվում էր, դառնում տնտեսության ու հասարակության առավել կենսական, ազդեցիկ եւ մասնագիտացված մաս», - ասաց PHILIN-ի (հասարակական կազմակերպությունների, դոնորների եւ բարերարների համար մասնագիտացված ու ռեսուրսների հարթակ) ծրագրի կառավարիչ Իրինա Իկոննիկովան: «Aurora Dialogues-ի նման համաժողովները թույլ են տալիս ոլորտի փորձագետներին միասին մատնանշելու գլոբալ մարտահրավերները, բարձրացնելու իրազեկվածությունը եւ առավել լավ լուծումների համար փնտրտուքը»,- նշել է նա: 

««Ավրորան» ցանկանում է մարդասիրության, երախտագիտության, ուրիշներին օգնելու եւ մարդկայնության ոգին փառաբանելու գաղափարները կարեւորել ամբողջ աշխարհում: Խնդրին ազգային մակարդակում անդրադառնալն այլեւս բավարար չէ: Ազդեցությունը հնարավորինս մեծացնելու եւ շոշափելի փոփոխություն բերելու համար մենք գլոբալ շարժման կարիք ունենք»,- նշեց ձեռներեց եւ սոցիալական ներդրող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Փաստը, որ այսքան մարդիկ միավորվում են Aurora Dialogues-ի շուրջ, ապացուցում է, որ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը համընդգրկուն գաղափար է: Ցանկացած մարդ կարող է միանալ «Ավրորայի» համայնքին, որն աճում է եւ ընդլայնվում միջազգային մակարդակում, ինչը մեզ անչափ գոհացնում է»:

Մոսկվայում կայանալիք Aurora Dialogues-ը թվով հինգերորդն է: Aurora Dialogues քննարկումներ տեղի են ունեցել նաեւ Բեռլինում եւ Նյու Յորքում: առաջին երկուսը տեղի են ունեցել 2016 եւ 2017 թվականներին Երեւանում՝ «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակներում, որոնց ընթացքում ընտրվում է հումանիտար ոլորտի մեկ ներկայացուցիչ՝ որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր, եւ ում շնորհվում է 100,000 դոլարի պարգեւ, ինչպես նաեւ 1,000,000 դոլարի դրամաշնորհ՝ նրանց հնարավորություն տալով շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցելով այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց: 2018թ. «Ավրորայի» հերոսները կհայտարարվեն Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին: «Ավրորա» մրցանակն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի համար առաջադրվում են անհատներ ողջ աշխարհից, որոնք ընտրվում են բացառիկ խիզախության, ունեցած ազդեցության, մարդկային կյանքը պահպանելու համար նվիրավածության համար: 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հունիսի 10-ին: