logo
ՓԱԿԵԼMenu
UWC Դիլիջանը հրաժեշտ տվեց 2019-ի շրջանավարտներին

UWC Դիլիջանը հրաժեշտ տվեց 2019-ի շրջանավարտներին

«Ավրորա» երախտագիտության կրթաթոշակները տրամադրվում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած երիտասարդներին:

Այս տարի Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտեց 103 ուսանող՝ 56 երկրից: Նրանցից չորսը սովորում էին «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակով: Մինչեւ հիմա «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակ է ստացել 62 ուսանող, որոնցից 34-ը սովորում են «Միացյալ աշխարհի քոլեջների» ցանցում:

«Այս երկու տարիները իսկապես հսկայական ազդեցություն են ունեցել: Կարծում եմ՝ դրանք դրականորեն կփոխեն իմ կյանքը: Այստեղ մարդիկ քեզ հնարավորություն են տալիս լինել այն, ինչ կաս իրականում: Բոլոր դերերն արդեն բաշխված են, այնպես որ, քեզ մնում է քո իրական «ես»-ը»,- ասում է 2017թ. «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակառու Այդո Խիրո Օմարն՝ Իրաքից:

«Կարծում եմ՝ ապագայում այսպիսի հնարավորություն դժվար թե ունենանք՝ ապրել աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդկանց հետ: Հենց դա էլ ամենաշատն եմ կարոտելու»,- անկեղծանում է 2017թ. «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակառու Սոֆյա Դրագոտին՝ Հունաստանից: