logo
ՓԱԿԵԼMenu
ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿՅԱՆՔ ԱՅՍՕ՛Ր ` Հալլա Թոմասդոթիր

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿՅԱՆՔ ԱՅՍՕ՛Ր ` Հալլա Թոմասդոթիր

ՄԱԿ-ի 2018թ. Ընդհանուր վեհաժողովի շրջանակում RefugePoint («Ապաստանատեղի») կազմակերպությունը, Փախստականների հարցերով կանանց կոմիտեն (Women’s Refugee Commission) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ անցկացրին «Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով համաժողով։ Այն նպատակ ուներ գործարկելու Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը (Refugee Self-Reliance Initiative), որը տարբեր կազմակերպությունների, պետական գործակալությունների, հիմնադրամների, գիտահետազոտական ինստիտուտների եւ այլ գործընկերների կոլիացիայի համատեղ ձեռնարկումն է եւ կենտրոնանում է ինքնաբավ դառնալու գործում փախստականների հնարավորություններն առաջ մղելու վրա։

Հալլա Թոմասդոթիր, տնօրեն, The B-Team. «Միանգամայն պարզ է, որ այս խնդիրներին [փախստականների մասին] անդրադառնալու ներկայիս ուղիներն այլեւս չեն գործելու։ Մենք պետք է դառնանք առավել ստեղծագործ ու խիզախ եւ ստեղծենք անհամեմատ ավելի լավ լուծումներ՝ հնարավորություն տալով մարդկանց ձեռնամուխ լինելու իրենց կյանքում նոր նպատակների սահմանմանը:»