logo
ՓԱԿԵԼMenu
Փոխել, երբ փոփոխություն անելը բարդ է

Փոխել, երբ փոփոխություն անելը բարդ է

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերի եւ Enough Project-ի հիմնադիր նախագահ Ջոն Պրենդերգասթի հետ երեւանյան քննարկումը տեղի ունեցավ 2018թ. հունիսի 8-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Ջոն Պրենդերգասթը մարդու իրավունքների առաջամարտիկ է եւ «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր հեղինակ, որն ավելի քան երեսուն տարի իր ուշադրությունը բեւեռել է Աֆրիկայում խաղաղության հաստատման վրա։ Նա հիմնադրել եւ ղեկավարում է Enough Project-ը, որը ցեղասպանությունն ու մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները կասեցնելուն ուղղված նախաձեռնություն է։ Նա համահիմնադրել է նաեւ The Sentry կազմակերպությունը, որը հետաքննողական նոր նախաձեռնություն է՝ ուղղված հակամարտություններն ու ոճրագործությունները ֆինանսավորող ցանցերի կազմաքանդմանը։

Դեսպան Սամանտա Փաուերը Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի Գլոբալ առաջնորդության եւ հանրային կառավարման Աննա Լինդի անվան պրեֆոսոր է եւ Հարվարդի համալսարանի Իրավաբանության դպրոցի պրակտիկայի պրեֆոսոր: Դեսպան Փաուերը «Ռադքլիֆ» հետազոտական ինստիտուտի 2017-18 թթ. գիտաշխատող է: 2013-2017 թվականներին Փաուերը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական 28-րդ ներկայացուցիչը, ինչպես նաեւ պաշտոն է զբաղեցրել նախագահ Օբամայի աշխատակազմում։

Հանդիպման տեսանյութը կարող եք դիտել ստորեւ (անգլերենով).