logo
ՓԱԿԵԼMenu
2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ. կարեկցանքի խզում

2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ. կարեկցանքի խզում

2016թ. ապրիլի 23-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրապարակեց «Ավրորա» մարդասիրության ցուցիչ (Aurora Humanitarian Index) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտության համաձայն հասարակությունը կարեկցում է փախստականներին, սակայն հնարավորության դեպքում միայն կեսը կօգներ սիրիացի փախստականներին։ Ավելին՝ շատերը թերահավատ են սեփական քայլերով իրական փոփոխություն առաջացնելուն։

Մարդասիրության ցուցիչհետազոտությունը բացահայտել է այսպես կոչված «կարեկցանքի խզում»՝ մեծ անհամապատասխանություն մի կողմից՝ մարդկանց ասածի ու զգացածի, իսկ մյուս կողմից՝ գործելու ցանկության միջեւ։ Երկու հարցվողներից մեկը համարում էր, որ փախստականներին լքել է միջազգային հանրությունը, իսկ բացարձակ մեծամասնությունը համամիտ էր այն մտքին, որ փախստականներն արժանի են օգնության։ Ինչեւէ, հնարավորության դեպքում միայն երկուսից մեկն իրականում կօգներ սիրիացի փախստականներին, իսկ մեծամասնությունը թերահավատորեն էր վերաբերվում իրական փոփոխություն առաջ բերելու գործում սեփական հնարավորություններին։

«Այս զեկույցը լավագույնս ընդգծում է, որ հասարակությանը պետք է անմիջապես իրազեկել մեր ժամանակների ամենահատկանշական հումանիտար մարտահրավերի՝ փախստականների համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ։ Սրտացավ եւ համախմբված հասարակությունը կարեւորագույն գործոն է, որն օժանդակում է ինչպես մարդկային տառապանքը մեղմացնելու համար անհրաժեշտ ներդրումների ապահովմանը, այնպես էլ քաղաքական առաջնորդներին առկա հիմնախնդիրների բուն պատճառների վերացման հարցում հաշվետու պահելուն»,– ասել է Դոմինիք ՄքՍորլին՝ աշխարհի ամենաաղքատ մարդկանց կյանքը վերափոխելու նպատակով նրանց հետ աշխատող Concern Worldwide բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենը։

Հետազոտությունը բացահայտել է նաեւ մարդկանց գործողության մղելու ունակ որոշ ազդակներ։ Փախստականներին օգնելու նպատակով իրական քայլի դիմած մարդկանց քսանյոթ տոկոսը դա արել է՝ լսելով ինչ-որ անձնական պատմություն։ Ընդհանուր առմամբ՝ մեծ հետաքրքրություն է նկատվել իրական մարդկանց մասին ավելի շատ պատմություններ իմանալու հարցում (մոտ 40%-ի դեպքում)։
«Մեզ քաջալերում է այն, որ թեպետեւ հետազոտության տվյալներով՝ մարդկանց որոշակի ներքին պայքար է հարկավոր կարեկցանքը գործողության վերածելու համար, հասարակությունն ընդհանուր առմամբ հասկանում է, որ մարդասեր այն անհատներն են, որոնք միջամտում են ուրիշներին փրկելու նպատակով կարող են հսկայական ազդեցություն ունենալ,- ասաց Վարդան Գրեգորյանը՝ Կարնեգի ընկերակցության նախագահը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,- իսկ «Ավրորա» մրցանակը հիմնադրվել է՝ ճանաչման ու մեծարանքի արժանացնելու հենց այն հերոսներին, որոնք  հանուն  փրկության՝ վտանգի են ենթարկում անգամ սեփական կյանքը։ Ցույց տալով, թե մեկ մարդու գործն ինչպիսի արդյունքի կարող է հանգեցնել՝ մենք հուսով ենք, որ դա եւս շատերին կոգեւշնչի գործելու»։
 
2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ;