logo
ՓԱԿԵԼMenu
2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ. փոփոխության պատասխանատուները

2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ. փոփոխության պատասխանատուները

2016թ. ապրիլի 23-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրապարակեց «Ավրորա» մարդասիրության ցուցիչ (Aurora Humanitarian Index) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հարցվողների մեծամասնությունը համարում է, որ փախստականների հարցով առավելագույն արդյունավետությամբ կարող են զբաղվել միջազգային հաստատությունները, սակայն հարցվողների մոտ կեսը զգում է, որ միջազգային հանրությունը լքել է փախստականներին։

Համաշխարհային հանրությունը մեծամասամբ (70%) համամիտ է, որ միջազգային մարմիններն են լավագույնս լուծելու աշխարհում փախստականների ճգնաժամը, սակայն միեւնույն ժամանակ՝ երկուսից մեկը համարում է, որ միջազգային հանրությունը երես է թեքել սիրիացիներից։ Հասարակությունը կարեկցում է փախստականներին, սակայն հնարավորության դեպքում միայն կեսը կօգներ սիրիացի փախստականներին։ Ավելին՝ շատերը թերահավատ են սեփական քայլերով իրական փոփոխություն առաջացնելուն։

 

Չնայած իներցիային եւ թերահավատությանը՝ հասարակությունն օգնությունը համարում է պատվի հարց։ Հարցվողների 71%-ը մեծ հարգանք ունի այն անհատների նկատմամբ, ովքեր մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով մեկնում են հակամարտությունների գոտիներ, իսկ 69%-ը հավատում է, որ մարդասիրական ոլորտի աշխատողները մեծագույն խիզախություն պետք է ունենան սեփական կյանքին սպառնացող վտանգի դեպքում այդ օգնությունը կարիքավորներին հասցնելու համար։ Պատասխանատվության սեփական զգացումը գնահատելիս՝ իրական քայլ կատարելու գործում ձեռնպահ մնացածների 49%-ն այդպես է վարվել այն մտավախությունից, թե ինչպես են գործածվելու իրենց դրամական հանգանակությունները։

Հասարակությունն ընդհանուր առմամբ համակարծիք է, թե ինչ է հարկավոր ապագայում քայլերի շարունակականությունն ապահովելու համար.
  • անհատական պատասխանատվության հստակ զգացում օգնություն տրամադրելու հարցում,
  • թափանցիկություն հանգանակությունների ուղղորդման հարցում,
  • մարդասիրական օգնություն տրամադրողներին մեծարանքի արժանացնող հասարակության ձեւավորում աշխարհում։ 
2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ;