logo
ՓԱԿԵԼMenu
2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ. որտեղի՞ց են փախստականները

2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ. որտեղի՞ց են փախստականները

2016թ. ապրիլի 23-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրապարակեց «Ավրորա» մարդասիրության ցուցիչ (Aurora Humanitarian Index) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։ Հասարակությունն իր ընկալումներում փախստականների համաշխարհային ճգնաժամն անհամաչափորեն կապում է Սիրիայում իրավիճակի հետ՝ միաժամանակ անտեղյակություն դրսեւորելով Մյանմարում, Սուդանում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առկա փախստականների ճգնաժամերի վերաբերյալ։

Հետազոտությունը բազմաթիվ հարցերում երեւան է հանել ընկալումների եւ իրականության միջեւ մեծ անհամապատասխանություն։ Ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական հասարակությունները զգալիորեն թերագնահատել են սիրիացի փախստականների թիվը (համապատասխանաբար՝ 4.7 մլն, 4.5 մլն եւ 4.5 մլն)։ Ամերիկացիները մեծապես հետ են ընկնում աշխարհից հարկադիր միգրացիայի հարցում ցուցաբերած անբավարար մտահոգվածությամբ՝ հիմնահարցը դասելով յոթերորդն աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների շարքում։

Փախստականների վերաբերյալ հասարակության ընկալումներում գերիշխում են ապատեղեկատվությունն ու թերահավատությունը, եւ հանրության մեծամասնությունը փախստականներին շփոթում է տնտեսական եւ այլ ներգաղթյալների հետ։ Արեւմտյան երկրկներում այն մարդիկ, որոնք հավատում են, որ ապաստան փնտրողները տեղափոխվում են ավելի լավ կյանքի մղումով, թվով գրեթե հավասար են նրանց, որոնք համարում են, որ նրանք այդպես են անում հակամարտությունից փրկվելու համար (համապատասխանաբար՝ 63% եւ 70%)։

Ընդհանրապես՝ հասարակությունը համարում է, որ Սիրիան է այն երկիրը, որից վերջին տասը տարիներին դուրս եկել է աշխարհի փախստականների մեծ մասը։ Ինչեւէ, հասարակությունը տեղյակ չէ Աֆրիկայի եւ Ասիայի տարբեր երկրներից փախստականների մեծ ծավալներին։

Չնայած Սուդանից եւ Հարավային Սուդանից դուրս եկած ավելի քան մեկ միլիոն փախստականներին՝ հասարակության միայն 8%-ն է գիտակցում Հարավային Սուդանում հումանիտար ճգնաժամի մասշտաբները։ Հինգ ամերիկացիներից մեկը սխալմամբ մատնանշում է Մեքսիկան՝ որպես աշխարհում փախստականների ամենամեծ աղբյուր երկիր, իսկ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում գերագնահատում են Լիբիայից դուրս եկած փախստականների թիվը։

2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ;