Տեղայնացնելով ազդեցությունը

Armenian
Intro: 
2019թ. Aurora Dialogues քննարկումների՝ «Տեղայնացնելով ազդեցությունը» երկխոսությանը մասնակցում էին ականավոր մարդասերներ եւ բարերարներ: Նրանք անդրադարձան «Ավրորայի» եզակի մոտեցմանը՝ ազդեցության տեղայնացմանը, եւ այն հարցին, թե որքանով է այն համապատասխանում մարդասիրության ընդհանուր ճարտարապետությանը: Անդրադարձան այն ամենին, ինչ ձեռք է բերվել «Ավրորայի» հիմնումից ի վեր, ինչպես նաեւ քննարկեցին ապագայի ծրագրեր: Ընդհանրապես, «Ավրորայի» բոլոր նախագծերի հիմքում տեղայնացումն է՝ ներառելով առկա գիտելիքը, փորձառությունն ու տեղական դերակատարների ներուժը՝ խրախուսելով նրանց կերտել երկարաժամկետ սոցիալական փոփոխություններ: Քննարկումն անցկացվել է Երեւանի Ազատության հրապարակում 2019թ. հոկտեմբերի 19-ին:
Weight: 
790 000
Story elements: 
Text: 
2019թ. Aurora Dialogues քննարկումների՝ «Տեղայնացնելով ազդեցությունը» երկխոսությանը մասնակցում էին ականավոր մարդասերներ եւ բարերարներ: Նրանք անդրադարձան «Ավրորայի» եզակի մոտեցմանը՝ ազդեցության տեղայնացմանը, եւ այն հարցին, թե որքանով է այն համապատասխանում մարդասիրության ընդհանուր ճարտարապետությանը: Անդրադարձան այն ամենին, ինչ ձեռք է բերվել «Ավրորայի» հիմնումից ի վեր, ինչպես նաեւ քննարկեցին ապագայի ծրագրեր: Ընդհանրապես, «Ավրորայի» բոլոր նախագծերի հիմքում տեղայնացումն է՝ ներառելով առկա գիտելիքը, փորձառությունն ու տեղական դերակատարների ներուժը՝ խրախուսելով նրանց կերտել երկարաժամկետ սոցիալական փոփոխություններ: Քննարկումն անցկացվել է Երեւանի Ազատության հրապարակում 2019թ. հոկտեմբերի 19-ին:
Text: 

Քննարկումը վարող Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի նախագահ Անդրեյ Շարոնովն անմիջապես անցավ բուն թեմային. «Մենք այստեղ ենք, որպեսզի քննարկենք անցած չորս տարիները, հասկանանք, թե ինչ նշանակություն ունի այս նախաձեռնությունը յուրաքանչյուրի համար, հատկապես՝ դափնեկիրների»:

 

Մինչեւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կներկայացնեին իրենց պատմությունը, բեմ բարձրացան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները: Նուբար Աֆեյանն անդրադարձավ «Ավրորայի» ստեղծման պատմությանը, թե ինչու որոշեցին սկսել այս նախաձեռնությունը եւ ինչի մասին է Մրցանակը:

«Ետ գնալու եւ մեզ օգնած (Հայոց ցեղասպանության ժամանա) մարդկանց ժառանգներին գտնելու եւ նրանց շնորհակալություն հայտնելու փոխարեն, թեեւ դա էլ փոքրիշատե արեցինք, որոշեցինք գտնել նույն ոգին, որը հարյուր տարի առաջ ոգեշնչեց օտար մարդկանց օգնել հայերին: Մենք հավատում ենք, որ այդ ոգին այսօր էլ ապրում է: Այն ապրում է տարբեր մարդկանց մեջ: Այն ապրում է մեր դափնեկիրների մեջ»:

Ռուբեն Վարդանյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երեք համահիմնադիրներից մեկը, շարունակեց երկխոսությունը՝ օրինակ ներկայացնելով «Ավրորայի» նախագծերի իրական ազդեցության մասին: Այն, ինչ նա տեսավ Ռուանդայում, որտեղ մասնակցում էր «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, ավելի քան հուզիչ էր:  

«Ես տեսա այդ երեխաներին, տեսա, որ նրանք հնարավորություն են ստացել շարունակելու կրթությունը եւ ավարտելու համալսարաններ: Եվ այդ պահին հասկանում ես, որ հենց դա ես ուզում տեսնել: Այդ երեխաները երկրորդ հնարավորություն էին ստացել լավ կրթությամբ ավելի լավ կյանք կառուցելու: Եվ ես հուսով եմ, որ նրանք իսկապես այլ, ավելի լավ ապագա կունենան»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորայի» երեք դափնեկիրները ներկայացրին միանգամայն տարբեր, բայց ինչ-որ տեղ իրար նման պատմություններ: «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն խոսեց հուսահատության եւ անսպասելի փոփոխությունների մասին. «Փախստականների ճամբարում հույսի նշույլ չկար: Եվ հանկարծ ինչ-որ մեկը քեզ հույս է տալիս: Դա հիանալի է: «Ավրորան» արմատապես փոխեց ճամբարը: «Ավրորայի» շնորհիվ այն դարձավ հույսի դրախտ»:

2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, փաստաբան եւ ռոհինջա առաջնորդ Չո Լա Աունը փոխանցեց այն զգացողությունը, թե ինչ է նշանակում իշխանությունների կողմից հանցագործ համարվելուց հետո վերածվել հայտնի ակտիվիստի, որին հարգում են: «Ավրորայի» դափնեկիր ընտրվելուց հետո նա հնարավորություն ստացավ ռոհինջա ժողովրդի ճգնաժամն ավելի ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը:

Նուբա լեռներում «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան պատմեց «Ավրորայի» տեղային ազդեցության մասին, թե ինչպես այն փոխեց կյանքը Սուդանի Նուբայի լեռներում: Օգնությունը եկավ ամենասպասված պահին, երբ ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով հիվանդանոցը գրեթե փակվել էր: Մրցանակը հպարտության զգացում տվեց Նուբայի ժողովրդին:

«Դա հսկայական օգնություն էր: Դրանից բացի, ավելի կարեւոր էր այն ճանաչումը, որ «Ավրորան» տվեց Նուբայի ժողովրդին, մարդկանց, որոնք հազարավոր տարիներ հալածանքների են ենթարկվել: Եթե տեսնեիք, թե որքան հպարտ էին նրանք, որ նրանց խնդիրներն ու պայքարն, ի վերջո, հայտնվել էին աշխարհի ուշադրության կենտրոնում: Դա տեսնելու բան էր»,- ասաց Թոմ Քաթինան:

«MERCY Մալայզիա» կազմակերպության նախագահ Դաթո դոկտոր Ահմեդ Ֆաիզալը ներկայացնում էր Չո Լա Աունի ընտրած երեք կազմակերպություններից մեկը, որոնք պետք է կիսեին նրա ստացած 1 մլն ԱՄՆ դոլարի պարգեւը. «Այն օգնեց մեզ շարունակելու բժշկական եւ առողջապահական ծրագրերը Մյանմայի Ռաքայն նահանգում՝ մարդկանց մատուցելով կենսական նշանակության ծառայություններ: Մեզ կարեւոր դեր էր վերապահված, քանի որ արեւմտյան շատ ավելի մեծ կազմակերպությունների գործունեությունն իշխանություններն արգելել էին Ռաքայնում: Մենք այսօր էլ շարունակում ենք աշխատել այնտեղ եւ, ըստ էության, ամենաշատ հասանելիությունն ունենք Ռաքայն նահանգում՝ առողջապահական ծառայություններ մատուցելու տեսանկյունից»:

«Ավրորայի առողջապահներ» կամավորական ծրագրի մասնակիցներ Սառա եւ Մարթին Ռուբինո զույգն ավելի քան մեկ տարի կամավորական աշխատանք է իրականացրել Նզարայի ս. Թերեզայի հիվանդանոցում (Հարավային Սուդան): Ըստ նրանց՝ կամավորական ծրագիրը նրանց հնարավորություն է տվել զգալ ավելին, քան պարզապես սովորական մարդ. ծրագիրը նրանց հնարավորություն է տվել օգնել, փրկել եւ կյանքեր փոխել:

«Ես բուժքույր-մանկաբարձ եմ: ... Իմ հիմնական աշխատանքն էր օգնել փոքրիկ երեխաներին ողջ մնալ: Շատ երեխաներ ծնվում են 28-32 շաբաթական: Այդպես լինում է, երբ մայրերը տարբեր վարակներ են ունենում կամ մալարիայով են հիվանդանում: Իսկ երբ 32-րդ շաբաթից շուտ ես ծնվում, շանսերդ մեծ չեն: Բայց մենք կարողացանք փրկել որոշ երեխաների: Ազդեցությունը գուցե փոքր է, բայց դրա շնորհիվ փոքրիկներն ապրում են»,- պատմեց Սառա Ռուբինոն:

Վերջում Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը խոսեց կյանքի իմաստի մասին, թե որն է գոյության պատճառը, եւ եզրակացրեց. «Մենք դառնում ենք տարօրինակ, հեռանում ենք մեր բնույթից այնքան, որ ապրելու իմաստ գտնելու համար մեզ հերոսներ են պետք: Այսօր, քան երբեւէ մենք կարիք ունենք հերոսների, որոնք օրինակ կծառայեն: Դուք արդեն ճանաչում եք նրանց, հերոսներ, որոնց ընտրել ենք: Նրանք մյուս հերոսների նման չեն, նրանք երբեք չեն էլ իմացել, որ հերոս են: «Ավրորա» մրցանակն ընտրում է մարդկանց, որոնք օրինակելի են: Գուցե փոքր-ինչ հակասական են, բայց ներկայացնում են լավագույնը»: 

Տեսանյութն ամբողջության կարող եք դիտել ստորեւ (լեզուն՝ անգլերեն):

 

Subtitle: 
«Մենք դառնում ենք տարօրինակ, հեռանում ենք մեր բնույթից այնքան, որ ապրելու իմաստ գտնելու համար մեզ հերոսներ են պետք»:
Header image: