logo
ՓԱԿԵԼMenu
Լուսանկարներ. 2019 թ. Aurora Dialogues քննարկումների դիտարժան պահերը

Լուսանկարներ. 2019 թ. Aurora Dialogues քննարկումների դիտարժան պահերը

2019 թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին Հայաստանում 2019 թ. հոկտեմբերի 17-21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում: Ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հավաքվեցին՝ քննարկելու եւ դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:
 

Քննարկումներն անդրադարձան ազդեցությունը տեղայնացնելու «Ավրորայի» եզակի մոտեցմանը եւ թե որքանով է այն համապատասխանում մարդասիրական գործունեության համընդհանուր ընկալումներին եւ ինչով է առանձնանում: Քննարկումների մասնակիցները խոսեցին «Ավրորայի» ստեղծումից ի վեր արձանագրված ձեռքբերումների մասին, սոցիալապես պատասխանատու անհատներ ձեւավորելու գործում կրթության դերակատարման մասին:

Aurora Dialogues քննարկումների ընթացքում հարյուրավոր մարդիկ հնարավորություն ունեցան հանդիպելու ականավոր դեմքերի հետ, որոնք փոխում են աշխարհն՝ այն դարձնելով ավելի լավը: