logo
ՓԱԿԵԼMenu
2019Թ. AURORA DIALOGUES ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

2019Թ. AURORA DIALOGUES ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

2019թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17-21-ն առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կյանքի կոչվեց գործընկեր կազմակերպությունների հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու եւ տեղական զարգացում խթանելու համատեղ հանձնառությամբ:
 

Ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության անդամներ հավաքվեցին՝ քննարկելու եւ դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար: Քննարկումներն անդրադարձան «Ավրորայի» ազդեցությանն աշխարհում. որքանով է այն համապատասխանում մարդասիրական գործունեության համընդհանուր ընկալումներին եւ ինչով է առանձնանում: Քննարկումների մասնակիցները խոսեցին «Ավրորայի» ստեղծումից ի վեր արձանագրված ձեռքբերումների մասին, անդրադարձան նաեւ սոցիալապես պատասխանատու անհատներ ձեւավորելու գործում կրթության դերակատարմանը:

2019թ. Aurora Dialogues հայաստանյան քննարկումները ներառում էին 4 միջոցառում՝