logo
ՓԱԿԵԼMenu
Բանախոսներ

Բանախոսներ

2019թ. Aurora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17- 21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում: Ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության անդամներ կհավաքվեն՝ քննարկելու եւ դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:

2019թ. Aurora Dialogues հայաստանյան քննարկումները կլինեն առաջին «Ավրորա» ֆորումի ծրագրի մի մասը՝ ներառելով 4 միջոցառում.


Բանախոսների ցանկը ներառում է.

  • Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան եւ իրավապաշտպան, 2019թ. «Ավրորայի» հերոս,
  • Չո Լա Աուն` իրավաբան եւ ռոհինջա առաջնորդ, 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր,
  • Նուբար Աֆեյան` «Ավրորա» ֆորումի համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, գյուտարար, ձեռներեց եւ բարերար,
  • Մարգարիտ Բարանկիցե՝ Maison Shalom խնամքի տան հիմնադիր, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր,
  • Վարդան Գրեգորյան՝ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր,
  • Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն, 2019թ. «Ավրորայի» հերոս,
  • Վերոնիկա Զոնաբենդ՝ RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ,
  • Սալբի Ղազարյան՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն,
  • Կարին Մարկիդես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
  • Ջուլիա Միդլթոն՝ Common Purpose ընկերության հիմնադիր եւ նորարարությունների պատասխանատու,
  • Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն, 2019թ. «Ավրորայի» հերոս,
  • Անդրեյ Շարոնով՝ Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի նախագահ,
  • Սառա եւ Մարթին Ռուբինո՝ «Ավրորայի առողջապահներ» նախագծի մասնակից կամավորներ,
  • Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» ֆորումի համահիմնադիր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ, սոցիալական ձեռներեց, հանրօգուտ ներդրող եւ վենչուրային բարերար,
  • Թոմ Քաթինա՝ Նուբա լեռներում «Գթության Մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն,  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ,
  • Ֆոլավե Օմիկունլե՝ «Դասավանդիր Նիգերիա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն,
  • Դաթո դոկտոր Ահմեդ Ֆաիզալ՝ «MERCY Մալայզիա» կազմակերպության նախագահ,
  • Գաբրիել Աբադ Ֆերնանդես՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի տնօրեն: