ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼՈՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Armenian
Intro: 
2018թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների երրորդ նիստին եւս մասնակցում էին մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքեր ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ PHINEO կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Անդրեաս Մ. Ռիքերթը, Բաց հասարակության հիմնադրամի Եվրոպական նախաձեռնության համատնօրեն, Բեռլինում Բաց հասարակության հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գորան Բուլդիոսկին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Գեերթ Կապելերեն, ՄԱԿ-ի հիմնադրամի քաղաքականության մշակման գծով տնօրենի տեղակալ Մեգան Ռոբերտսը եւ սոցիալական ներդրող եւ ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Դեկտեմբերին 12-ին կայացած «Բազմապատկելով ազդեցությունը» վերտառությամբ քննարկումը վարում էր հեռուստահաղորդավար, Լոնդոնի Քինգզ քոլեջի արտասահմանյան պրոֆեսոր Նիք Գաուինգը:
Weight: 
650 000
Story elements: 
Text: 

PHINEO կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Անդրեաս Մ. Ռիքերթն ազդեցությունը բազմապատկելու համար ընդգծեց քաղաքացիական հասարակությունն ընդլայնելու կարեւորությունը: Նրա կարծիքով՝ կառավարությունն, իհարկե, դերակատարում ունի սոցիալական խնդիրների լուծման գործում, բայց ի վիճակի չէ անել դա միայնակ: Նույնն էլ վերաբերում է մասնավոր հատվածին:

«Կարծում եմ՝ խնդիրների լուծման մի մասի բանալին, այսպես կոչված, «երրորդ հատվածում է»՝ քաղհասարակության սեկտորում: Շատ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե որքան մեծ է այն: Մարդկանց մեծամասնությունը թերագնահատում է այդ ներուժը»,- ասաց նա:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Գեերթ Կապելերեն կարեւորեց հասցեականությունը, որ աջակցությունն ավելի մեծ մարդկանց շրջանակ ընդգրկի: Հաճախ օգնությունը չափազանց ուշ է հասնում հասցեատիրոջը: Սա լուրջ խոչընդոտ է:

«Ինչպե՞ս կարող ենք բազմապատկել ազդեցությունը: Գուցե կարող ենք հիմնադրամներից սկսել: Չմոռանանք, որ դրանց աշխատանքն ավելի ու ավելի շատ են սկսում պայմանավորել այս կամ այն օրակարգով: Խոսքս քաղաքական, տնտեսական, ֆիսկալ եւ այլ օրակարգերի մասին է: Մենք  միայն մարդկանց կարիքները չէ, որ բավարարում ենք»,- շեշտեց նա:

Բաց հասարակության հիմնադրամի Եվրոպական նախաձեռնության համատնօրեն, Բեռլինում Բաց հասարակության հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գորան Բուլդիոսկին եւս իր մտահոգությունն արտահայտեց քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Ըստ նրա՝ այն դառնում է համակարգի մաս, հատկապես զարգացած աշխարհում:

«Հարուստ աշխարհում մենք պետք է տեսնենք մեր կողքին ապրող կարիքավորին: Մենք, կարծես, մոռացել ենք այդ մասին»,- նկատեց Գորան Բուլդիոսկին:

ՄԱԿ-ի հիմնադրամի քաղաքականության մշակման գծով տնօրենի տեղակալ Մեգան Ռոբերտսը կարեւորեց մասնավոր հատվածի հետ աշխատանքում նույն արժեքներն ունենալը: Օրինակ բերեց մի հետազոտություն, որը մասնավոր ընկերությունը նոր է անցկացրել: Դրա համաձայն՝ հարցմանը մասնակցած մասնավոր հատվածից շատերը կարծում են, որ նպատակաուղղված եւ էթիկապես ուղղորդված ռազմավարությունը մեծացնում է եկամուտները:

«Կարծում եմ՝ որքան մեծ լինի սրա ընկալումը, այնքան դռներ կբացվեն քաղհասարակության հետ տարատեսակ գործակցության համար»,- ասաց նա:

Սոցիալական ներդրող եւ ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը խոսեց բարեգործության երկարատեւ արդյունքի մասին, որ կարող է եւ պետք է ունենա աշխարհի վրա:

«Առաջին հերթին, դա, իհարկե, անձնական է, բայց գումար տրամադրելով դոնորներն հետամուտ չեն լինում արդյունքներին: Սա խնդիրներից մեկն է... Դու պետք է համակարգ կառուցես: Լավ նորությունն էլ այն է, որ դրա պահանջարկը կլինի»,- ասաց նա:

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել անգլերենով.

Subtitle: 
2018թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների երրորդ նիստը
Header image: