logo
ՓԱԿԵԼMenu
Զրույց Թոմ Քաթինայի հետ

Զրույց Թոմ Քաթինայի հետ

2018թ. Aurora Dialogue բեռլինյան քննարկումների մասն էր նաեւ զրույցը, որը մեկտեղել էր համաշխարհային մարդասիրական կազմակերպություններին եւ ոլորտի ակտիվիստներին: Der Tagesspiegel պարբերականի խմբագիր Դորոթի Նոլթենի եւ Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի միջեւ զրույցը կայացավ դեկտեմբերի 11-ին։

Բժիշկ Քաթինան հիշեց տարիները, երբ քոլեջի ուսանող էր: Նույնիսկ այն ժամանակ նրա կյանքի նպատակը միսիոներ դառնալն էր: Քոլեջն ավարտելուց հետո բժշկություն սովորեց եւ 20 տարի առաջ մեկնեց Աֆրիկա: Վերջին 14 տարին նա ապրել է եւ աշխատել Սուդանի Նուբա լեռներում: Երկար տարիներ նա միակ բժիշկն է եղել այնտեղ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ հասարակական եւ մարդասիրական կազմակերպությունների մեծ մասը լքեցին տարածքը, բայց ոչ նա:

«Ասացի՝ չեմ կարող հեռանալ, որովհետեւ մարդիկ բժիշկ չունեն: Այդ ժամանակ Նուբա լեռներում ուրիշ բժիշկ չկար: Կարծում եմ՝ չէի կարող հանգիստ խղճով ապրել, եթե հեռանայի»,- պատմում է Թոմը:

Նա մնաց եւ շարունակեց իր առաքելությունը: Ավելի քան մեկ տասնամյակ Քաթինան միակ բժիշկն էր այնտեղ, ով ամեն տարի հազարի չափ վիրահատություն էր անում:

«Հույս ունեմ՝ այս կարճ ժամանակը, որ «Ավրորայի» հետ եմ, կկարողանամ մարդկանց միավորել, այն մարդկանց, որ գործ են անում, մարդասիրական մեծ խմբերին եւ այլ դերակատարների: Պետք է միասին աշխատել եւ փորձել որոշ լուծումներ գտնել»,- ընդգծեց նա:

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել անգլերենով.