logo
ՓԱԿԵԼMenu
Օրակարգ

Օրակարգ

«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով 2018թ. Aurora Dialogues-ի բեռլինյան քննարկումները տեղի կունենան 2018թ. դեկտեմբերի 11-12-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Հումանիտար ոլորտի նշանավոր գործիչներ, գիտնականներ, մարդասերներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության մի շարք անդամներ իրենց ուշադրությունը կբեւեռեն աշխարհի առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրներին ցուցաբերվող անհապաղ արձագանքի բարելավման եւ դրանց համար կայուն լուծումների որոնման գործում բազմակողմ եւ բազմաշահառու մոտեցումների վրա։

Բեռլինյան քննարկումները կվարի  հեռուստահաղորդավար, Լոնդոնի Քինգզ քոլեջի արտասահմանյան պրոֆեսոր Նիք Գաուինգը։ Մեկնաբանություններով հանդես կգա Der Tagesspiegel պարբերականի խմբագիր Դորոթի Նոլթեն։

Քննարկումների երկու օրերի ընթացքում մասնակիցները կլսեն նաեւ հետեւյալ փորձագետների կարծիքները՝

Չո Լա Աուն, Մյանմայի ռոհինջա ժողովրդի մարդու իրավունքների ակտիվիստ, 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Մարգարիտ Բարանկիցե, «Մեզոն Շալոմ» խնամքի տան հիմնադիր, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Ինգրիդ Համ, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն

Ռեգինա Փյոթքե, «Ռոլանդ Բերգեր» հիմնադրամի գործադիր մարմնի անդամ

 

ՕՐ 1

ԲԱՑՈՒՄ

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԵՐ

Յոախիմ Ռոգալ, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն

Ռուբեն Վարդանյան, սոցիալական ներդրող եւ ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

ՔՆՆԱՐԿՈՒՄ

Թոմ Քաթինա, Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկ, 2017թ.  «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Վարդան Գրեգորյան, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

ԱՇԽԱՐՀԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

ՏԵՍԱՈՒՂԵՐՁ

Ջեֆրի Սաքս, ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի ղեկավար

ՔՆՆԱՐԿՈՒՄ

Թոմ Քաթինա, Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկ, «Ավրորա» մրցանակի 2017 թ. դափնեկիր

Վոլֆգանգ Հուբեր, Գերմանիայի Ավետարանչական Եկեղեցու Հոգեւոր Խորհրդի նախկին նախագահ

Ջեմ Օզդեմիր, Գերմանիայի կանաչների կուսակցության նախկին համանախագահ, Գերմանական խորհրդարանի անդամ

Դյուզեն Թեքալ, գրող եւ կինոնկարահանող, «Հավար» կազմակերպության հիմնադիր նախագահ

Տանիա ֆոն Ուսլար-Գլայխեն, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների, միջազգային զարգացման եւ սոցիալական հարցերի գծով տնօրեն, Կայուն զարգացման բաժնի համակարգող

 

ՕՐ 2

ԲԱՑՈՒՄ

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԵՐ

Քրիստոֆ Բոշ, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատության հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վարդան Գրեգորյան, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍ

Վոլֆգանգ Իշինգեր, Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահ

ՏԵՍԱՈՒՂԵՐՁ

Ուրսուլա Մյուլլեր, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի Անհապաղ օգնության գծով համակարգողի տեղակալ

ՆԻՍՏ ԱՌԱՋԻՆ. ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՓԽՐՈՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ֆրանց Ֆիշլեր, Ալպբախի եւրոպական ֆորումի նախագահ, Եւրահանձնաժողովի նախկին անդամ

Վոլֆգանգ Իշինգեր, Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահ

Մայքլ Քիթինգ, Խաղաղության եւրոպական ինստիտուտի գործադիր տնօրեն

Քրիստինա Լեմբ, գրող եւ արտասահմանյան թղթակից

Անյա Լանգենբուխեր, «Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի եւրոպական գրասենյակի ղեկավար

ՆԻՍՏ ԵՐԿՐՈՐԴ. ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

ՏԵՍԱՈՒՂԵՐՁ

Խրիստոս Ստիլիանիդես, Մարդասիրական օգնության եւ ճգնաժամերի կառավարման գծով եւրոպական հանձնակատար

ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ելույթներ

Մայքլ Վերց, Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ավագ գիտաշխատող

Կատրին Կամիլերի, Մալթայում Հիսուսյանների փախստականական ծառայության տնօրեն, Ռոլանդ Բերգերի անվան Մարդկային արժանապատվության մրցանակի 2014-2015թթ. դափնեկիր

Սարան Քաբա Ջոնս, FACE Africa կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, Ռիխարդ ֆոն Վայզզեքերի անվան թոշակառու

Սունիտա Քրիշնան, «Պրաջվալա» հասարակական կազմակերպության համահիմնադիր, 2018թ. «Ավրորայի»  հերոս

Քրիստոֆեր Լոքյիր, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար

ՆԻՍՏ ԵՐՐՈՐԴ. ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼՈՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ելույթներ

Անդրեաս Մ. Ռիքերթ, PHINEO կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն

Գորան Բուլդիոսկի, Բաց հասարակության հիմնադրամի Եւրոպական նախաձեռնության համատնօրեն, Բեռլինում Բաց հասարակության հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար

Գեերթ Կապելերե, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն

Օլիվիա Լելանդ, Co-Impact նախաձեռնության հիմնադիր եւ գլխավոր գործադիր ղեկավար

Մեգան Ռոբերտս, ՄԱԿ-ի հիմնադրամի քաղաքականության մշակման գծով տնօրենի տեղակալ

Ռուբեն Վարդանյան, սոցիալական ներդրող եւ ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

ԿՈՉ՝ Ի ԳՈՐԾ

Թոմ Քաթինա, Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Aurora Dialogues քննարկումների միջոցառումներին մասնակցությունը բացառապես հրավերով է։