logo
ՓԱԿԵԼMenu
Փախստականների ինքնապահովման նախաձեռնություն

Փախստականների ինքնապահովման նախաձեռնություն

Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի ՓԳՀԳ-ի, հիմնադրամների, պետական գործակալությունների, մասնավոր սեկտորի եւ այլ կազմակերպությունների միջեւ համագործակցության արդյունք է, որը նպատակ ունի օժանդակել փախստականներին՝ բարելավելու իրենց կյանքի որակը եւ տնօրինելու սեփական ֆինանսներն ու ապագան՝ միեւնույն ժամանակ աջակցելով ապաստանող երկրների խաղաղության, կայունության եւ բարգավաճման ուղենիշներին։ 
 

Փախստականների ինքնապահովման նախաձեռնության ուշադրությունն ուղղված է ինքնապահովման բարելավման վրա՝ ներառյալ կրթական հնարավորությունների աճը, փախստականների զբաղվածության եւ առաջնորդության հնարավորությունների ապահովումն աշխարհով մեկ, ինչով կվերսկսվի նրանց արժանապատիվ եւ հույսով լի կյանքը նույնիսկ ապաստանող երկրներում իրավական հեղհեղուկ դրության երկարաձգված ժամանակահատվածում։

«Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» միջոցառման ընթացքում Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը կազդարարի իր հավակնոտ նպատակի մասին, որը նախատեսում է ինքնապահովման ծրագրերի միջոցով փախստականների թիվը հինգ տարում հասցնել հինգ միլիոնի։ «Ավելի լավ կյանք այսօր» միջոցառման նպատակն է արձագանքել Փախստականների համաշխարհային համաձայնագրին, որն անդամ երկրներին կներկայացվի ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում։ Ե՛ւ Նյույորքյան հռչակագիրը, ե՛ւ Փախստականների համաշխարհային համաձայնագրի վերջնական տարբերակը նպատակների շարքում ներառում են փախստականների համար «ինքնապահովման բարելավում» դրույթը։

Փախստականների ինքնապահովման նախաձեռնության ղեկավար կազմը՝

Նախաձեռնության համանախագահներ՝

Դեյլ Բուշեր, Ծրագրերի գծով գլխավոր տնօրեն, Փախստականների հարցերով կանանց կոմիտե

Էյմի Սլոթեր, Ռազմավարական գծով ղեկավար, RefugePoint կազմակերպություն

Նախաձեռնության ղեկավար՝

Քելլի Լիսոն, գլխավոր խորհրդադու, Փախստականների ինքնապահովման նախաձեռնություն