logo
ՓԱԿԵԼMenu
Դրդելով աշխարհին գործել. «Ավրորա» մարդասիրական նախագիծ UWC դպրոցների եւ քոլեջների համար

Դրդելով աշխարհին գործել. «Ավրորա» մարդասիրական նախագիծ UWC դպրոցների եւ քոլեջների համար

2018թ. հունիսի 8-ին Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական նախագծի 2018թ. մրցույթի եզրափակիչ փուլը։ Նախագիծը, որը ծնվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Միավորված աշխարհի քոլեջներ (UWC) համաշխարհային կրթական ցանցի հետ համագործակցության արդյունքում, նպատակ ունի քաջալերելու UWC ցանցի աշակերտներին՝ մշակել այնպիսի նախագծեր, որոնք միտված են իրենց UWC դպրոցների եւ քոլեջներին մերձակա համայնքներում դրական փոփոխությունների ստեղծմանը։

Խիստ մրցակցային ընտրական գործընթացի ավարտին UWC International-ը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրապարակեցին UWC ցանցի այն երեք քոլեջների անունները (Չինաստանի UWC Չանշու Չինաստան, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սվազիլենդի UWC Ուոթերֆորդ Կամլաբա քոլեջներ), որոնց ներկայացրած նախագծերն անցել էին UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական նախագծի 2018թ. մրցույթի եզրափակիչ փուլ:

2018թ. հունիսի 8-ին, Aurora Dialogues Երեւանյան քննարկումների հավելյալ ծրագրի շրջանակներում կազմակերպված զեկույցից հետո, հաղթող ճանաչվեց UWC Չանշու Չինաստան քոլեջի HOPE նախագիծը, որն այս քոլեջի աշակերտները հիմնել են 2017թ.՝ երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի նպատակով։ HOPE նախագիծը Չանշուում եւ հարակից շրջաններում կազմակերպում է վերապատրաստման առցանց եւ դպրոցական դասընթացներ՝ սովորեցնելով երեխաներին եւ ուսուցիչներին, թե ինչպես է հարկավոր գործ ունենալ եւ կանխել սեռական շահագործումը։

Հաղթող ճանաչված թիմը կպարգեւատրվի 4.000 դոլար մրցանակով՝ նախագծի հետագա զարգացման համար։ Ավելին, անանուն նվիրատուների առատաձեռն օժանդակության շնորհիվ՝ մյուս երկու թիմերից յուրաքանչյուրը եւս կստանա որոշակի ֆինանսավորում։

Միջոցառման ամբողջ տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ (անգլերենով)։