logo
ՓԱԿԵԼMenu
Հանդիպում  2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի հետ

Հանդիպում 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի հետ

2018թ. հունիսի 11-ին Հայ-ռուսական համալսարանում (Երեւան) տեղի ունեցավ հանդիպում Չո Լա Աունի հետ, որը 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր էր հռչակվել նախորդ օրը Խոր Վիրապում տեղի ունեցած արեւագալի արարողության ընթացքում։ 

«Ավրորա» մրցանակը իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունին շնորհվել է այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների վերականգնման։ Հայ երիտասարդության հետ նրա հանդիպումը վարում էր Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության կենտրոն տնօրեն Սալբի Ղազարյանը։ Զրույցի ընթացքում Չո Լա Աունը ներկաներին պատմեց հանուն արդարության հաղթանակի իր պայքարի մասին, որը նա մղել է հսկայական անհատական զոհողությունների գնով։

Չո Լա Աունը հույսը չի կորցնում իր ժողովրդի համար եւ անխոնջ գործում է մեծահասակների եւ երեխաների կրթական հնարավորությունները բարելավելու ուղղությամբ։ Իր դեմ ծառացած խոչընդոտները բազմաթիվ են եւ հոգսաշատ՝ սկսած ուսուցիչների աշխատավարձերից եւ դպրոցների համար կահույքից, վերջացրած տրանսպորտի տարրական միջոցների ապահովման խնդիրներով։

Հանդիպման ամբողջ տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ (անգլերենով)։