logo
ՓԱԿԵԼMenu
Նախաձեռնող գործընկերներ

Նախաձեռնող գործընկերներ

«Փոխօգնություն առանց սահմանների. հաղթահարելով անտարբերությունը» խորագրով 2018թ. Aurora Dialogues-ը Նյու Յորքում նախաձեռնել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

 

Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարան

Հիշատակի միջոցառումների, ցուցահանդեսների եւ կրթական ծրագրերի միջոցով Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է Նյու Յորքում, ոգեկոչում է 2001թ. սեպտեմբերի 11-ի եւ 1993թ. փետրվարի 26-ի ողբերգությունների հետեւանքով սպանված 2,983 մարդկանց հիշատակը։

Հուշահամալիր-թանգարանը հարգանքի տուրք է մատուցում վերապրողների տոկունությանը, այլոց փրկելու համար իրենց կյանքը վտանգողների խիզախությանը, ինչպես նաեւ հարձակումից հետո աշխարհի ցուցաբերած բացառիկ կարեկցանքին։ Բոլոր այս պատմությունները, որ ներկայացնում են սովորական մարդկանց ամբողջ աշխարհից՝ օգնության կոչին արձագանքելիս, արտացոլված են թանգարանի ցուցադրություններում եւ այդ ցավալի իրադարձությունների իրական ու ճշմարիտ ժառանգությունն են։  

2014 թ. մայիսից թանգարանն ընդունել է մոտ 11 միլիոն այցելու աշխարհի ավելի քան 160 երկրից։ Այս բացառիկ եւ նվիրական վայրն օգնում է աշխարհի բոլոր կողմերից եկած մարդկանց կապ զգալ ոչ միայն 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերի, այլեւ միմյանց հետ՝ փոխհայեցողության, հիշատակի եւ միասնության միջոցով։