logo
ՓԱԿԵԼMenu
2017թ. Aurora Dialogues-ը Բեռլինում. հաճախ տրվող հարցեր

2017թ. Aurora Dialogues-ը Բեռլինում. հաճախ տրվող հարցեր

Aurora Dialogues-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերից է, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Այն ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
 

Ի՞նչ է Aurora Dialogues-ը

Aurora Dialogues-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերից է, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Ծրագրերի թվում են նաեւ «Ավրորա մրցանակը», «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, «Ավրորա» երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES-ը:

Aurora Dialogues-ը հարթակ է աշխարհում հումանիտար ոլորտի գործիչների, գիտնականների, բարերարների եւ քաղաքացիական հասարակության առաջնորդների համար՝ քննարկելու աշարհի ամենահրատապ հումանիտար խնդիրները: «Ավրորա» մարդասիրական մրցանակի ոգուն հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը կներկայացնի մարդկանց, ովքեր իրականում եւ շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաեւ կփորձի նախանշել այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել: Aurora Dialogues շարքը խրախուսում է անցյալից դասեր քաղելու ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա զարգացնելու կարեւորության շուրջ քննարկումները:

Dialogues-ի հիմնական ծրագիրն ամեն տարի տեղի է ունենում Հայաստանում, որն ամփոփվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ: Aurora Dialogues-ի հավելյալ ծրագրերն ընդգրկում են համաժողովներ եւ հանրային դասախոսություններ, որոնք անցկացվում են Հայաստանում եւ ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով համախմբել առաջնորդների, ովքեր ունեն բացառիկ փորձառություն եւ կարող են նպաստել աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների լուծմանը:

Ի՞նչու է Aurora Dialogues-ը տեղի ունենում Բեռլինում

Ընդլայնելով Aurora Dialogues-ի հիմնական ծրագիրը՝ մենք հույս ունենք, որ կխրախուսենք հիմնական որոշումներ կայացնողներին մտածել գլոբալ կերպով եւ առաջ մղել մեր փոխադարձ կապվածության եւ փոկախվածության գիտակցումը՝ ընդգծելով այն փաստը, որ աշխարհում մենք կարիք ունենք ավելի կենտրոնանալու մեծ պատկերի վրա, քան հետեւելու ազգայնական միտումներին:

Բեռլինում Aurora Dialogues-ի ծրագիրը կբացահայտի, թե ինչպես է Եվրոպական միությունը, մասնավորապես՝ Գերմանիան, կարող է նպաստել հումանիտար լուծումներին՝ մեկտեղելով միջազգային առաջնորդներին նոր համատեքստերում եւ իր ձայնը լսելի դարձնել միջազգային մակարդակում:

Ովքե՞ր են մասնակցում Aurora Dialogues-ին

Հայաստանում ամենամյա ֆորումին եւ Dialogues-ի միջազգային ծրագրերին մասնակցում են հումանիտար, ադադեմիական ոլորտների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ բարերարներ: Բանախոսների թվում են «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները՝ ազդեցիկ առաջնորդներ եւ մտածողներ ամբողջ աշխարհից, ովքեր նպատակ ունեն առաջ մղել հումանիտար խնդիրները: Խնդրում ենք հաշվի առնել, որ Բեռլինի 2017թ. Aurora Dialogues-ին կարելի է մասնակցել միայն հրավիրատոմսերով:

Ի՞նչ է «Ավրորա» մարդասիրության ցուցիչը

«Ավրորա» մարդասիրության ցուցիչը գլոբալ հարցում է, որն ուսումնասիրում է տարբեր երկրներում հումանիտար խնդիրների հանրային ընկալումները: «Ավրորա» մարդասիրության ցուցիչն առաջին անգամ անցկացվել է 2016թ.՝ վեց երկրում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիբանան եւ Իրան): 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի հարցումներն իրականացվել են 12 երկրում (ավելացել են Հայաստանը, Արգենտինան, Ռուսաստանը, Ճապոնիան, Թուրքիան եւ Քենիան) եւ կենտրոնացել են միգրացիոն ճգնաժամի եւ ինտեգրացիայի վրա: Ցուցիչի բացահայտումներն ամեն տարի ներկայացվում են Հայաստանում Aurora Dialogues-ի ընթացքում, որը քննարկումների հարթակ է միջազգային հումանիտար համայնքի առաջատար փորձագետների համար:

Ես դեռ հարցեր ունեմ, ու՞մ պետք է դրանք ուղղեմ:

Հավելյալ պատասխաններ կարող եք գտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հաճախ տրվող հարցեր էջում:

Կարող եք նաեւ կապ հաստատել մեզ հետ [email protected] հասցեով: Մենք ուրախ կլինենք օգնել ձեզ: