logo
ՓԱԿԵԼMenu
2017թ. AURORA DIALOGUES-ը Բեռլինում. նկարագիր

2017թ. AURORA DIALOGUES-ը Բեռլինում. նկարագիր

Aurora Dialogues-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերից է, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Այն ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
Բեռլինում 2017թ. Aurora Dialogues-ը, որի թեման է «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն», կանցկացվի «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի ներկայացուցչության գրասենյակում: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին եւ կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաեւ կխոսեն զարգացման ծրագրերի եւ այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:
 
2017թ. դեկտեմբերի 4-5-ը հումանիտար ոլորտի, ակադեմիայի նշանավոր ներկայացուցիչներ, բարերարներ եւ բիզնես առաջնորդներ կհավաքվեն գլոբալ միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ քննարկումների շարք կազմակերպելու նպատակով: Բանախոսների թվում են Flagship Pioneering վենչուրային կապիտալի ֆոնդի կառավարող գործընկեր է եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, «Նուռ» կրթական եւ կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիր Ջամիլա Աֆղանին, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, Եվրոպական Alpbach ֆորումի նախագահ Ֆրանց Ֆիշլերը եւ այլոք: Վերջին քննարկման ընթացքում կամփոփվեն գաղափարները եւ կներկայացվեն առաջարկություններ, թե ինչպես պետք է առաջ շարժվել Բեռլինի քննարկումներից հետո եւ որ մոտեցումներն են առավել արդյունավետ գլոբալ միգրացիոն ճգնաժամի հետեւանքները լուծելու հարցում:
 
Այս տարի համաժողովը կհյուրընկալվի Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Մերկատոր» հիմնադրամի, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի եւ «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության միացյալ ջանքերի շնորհիվ:
 
«Ռոբերտ Բոշ» հիմնադրամը Բեռլինում իր գրասենյակն է բացել 2012թ. հուլիսին: Տեղակայված լինելով Բեռլին-Միտտեում՝ Գենդարմենմարկտի եւ Արտաքին գործերի դաշնային նախարարության միջեւ, այն ծառայում է «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի գործունեությունը մայրաքաղաքում ներկայացնելուն: Հիմնադրամն իր դռներն է բացում այն բոլոր խմբերի համար, որոնք քննարկումներ են կազմակերպում եւ համագործակցում այն թեմաների շուրջ եւ այն տարածաշրջաններում, որոնք «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի առաքելության մաս են կազմում: