ԲԱՆԱԽՈՍՆԵՐ ##redirect_to_speakers##

Armenian
Intro: 
2017թ. մայիսի 27-28-ին մարդասիրության ոլորտի ներկայացուցիչներ, նշանավոր գիտնականներ, բարերարներ եւ բիզնես առաջնորդներ կհավաքվեն Հայաստանում` Երեւանում մասնակցելու Aurora Dialogues քննարկումների երկրորդ շարքին: Քննարկումների ընթացքում կներկայացվեն աշխարհի առջեւ ծառացած մարդասիրական ամենահրատապ խնդիրները եւ դրանց հաղթահարելու լավագույն փորձառությունը:
Weight: 
900
Story elements: 
Text: 
2017թ. մայիսի 27-28-ին մարդասիրության ոլորտի ներկայացուցիչներ, նշանավոր գիտնականներ, բարերարներ եւ բիզնես առաջնորդներ կհավաքվեն Հայաստանում` Երեւանում մասնակցելու Aurora Dialogues քննարկումների երկրորդ շարքին: Քննարկումների ընթացքում կներկայացվեն աշխարհի առջեւ ծառացած մարդասիրական ամենահրատապ խնդիրները եւ դրանց հաղթահարելու լավագույն փորձառությունը:
Text: 

ՕՐ 1. UWC DILIJAN

Բացման խոսք.

UWC Dilijan միջազգային դպրոցի տնօրեն Դենիս Դեյվիդսոնը, UWC Dilijan միջազգային դպրոցի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կբացեն Aurora Dialogues քննարկումների շարքը եւ կներկայացնեն թեման՝    «Լիցքավորելով աշխարհը»:

 

Նիստ 1. «Լիցքավորելով աշխարհը» թեմայով քննարկումներ

Լիցքավորելով աշխարհը. Կրթություն բոլորի համար

Մոդերատոր` Դենիս Դեյվիդսոն,  UWC Dilijan միջազգային դպրոցի տնօրեն

Բանախոսներ.

  • Հաիֆա Դիա Ալ Աթիա, Թագուհի Ռանիայի անվան Կրթության եւ զարգացման հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն
  • Յենս Ուոլթերման, UWC International-ի գործադիր տնօրեն
  • Ռիազ Շահ, Global Talent EY գործընկեր եւ One Degree Academy-ի նախագահ

 

Լիցքավորելով աշխարհը. Մեդիայի դերը

Մոդերատոր` Սթիվ Քյուրքջյան,  գրող, The Boston Globe օրաթերթի հետաքննական Spotlight բաժնի հիմնադիր եւ վաշինգտոնյան գրասենյակի նախկին ղեկավար

Բանախոսներ.

  • Չիկա Օդուա, նիգերիացի եւ ամերիկացի լրագրող
  • Ֆլորիան ֆոն Հայնց, BILD օրաթերթի փոխխմբագիր

 

 Լիցքավորելով աշխարհը. Մարդու իրավունքների պաշտպանություն

Մոդերատոր՝ «Քարթեր» կենտրոնի Հակամարտությունների կարգավորման  ծրագրի ղեկավար

Բանախոսներ.

  • Շամիլ Իդրիս, Search for Common Ground կազմակերպության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն
  • Էլիսա Մասիմինո, Human Rights First կազմակերպության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն 
  • Ռութ Մեսինգեր, համաշխարհային դեսպան, Ամերիկահրեական համաշխարհային ծառայություն

 

Լիցքավորելով աշխարհը. Խոչընդոտների հաղթահարում

Մոդերատոր՝ Նենսի Սոդերբերգ, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

 Բանախոսներ.

  • Մարգարիտ Բարանկիցե,  2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր
  • Լեյմա Գբովե, Նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան 
  • Ալիս Մ. Գրինվոլդ, 9/11 Հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն

 

 Լիցքավորելով աշխարհը. Աջակցություն փախստականներին

Մոդերատոր՝ Սաշա Չանոֆ,  RefugePoint  կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն  

Բանախոս.

Ալեքսանդր Բեթս, Օքսֆորդի համալսարանի Պարտադրված միգրացիայի եւ միջազգային հարաբերությունների դասախոս, Փախստականների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Գրին Թեմփլեթոն քոլեջի ավագ գիտաշխատող

 

Նիստ 2. Երիտասարդ առաջնորդներն՝ ամենահրատապ մարդասիրական խնդիրների մասին

Բացման խոսք.  Քրիստոֆ Բոշ, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի նախագահ եւ հոգաբարձուների խորհրդի անդամ 

Ուսանողների ելույթներ.

  • UWC Robert Bosch College, Գերմանիա
  • UWC Mahindra College, Հնդկաստան
  • Waterford Kamhlaba UWC of Southern Africa, Սվազիլենդ

 

Նիստ 3: Մտքերն՝ ի գործ

Ներկայացնող՝ Էդ Ուիլյամս, Edelman UK and Ireland ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Եվրոպայի գրասենյակի փոխնախագահ 

 

Փակման խոսք.

UWC Dilijan միջազգային դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ, IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  համահիմնադիր Վարդան Գրեգորյանը կամփոփեն Aurora Dialogues քննարկումների շարքի առաջին օրը՝ հայտնելով  «ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցների համար» մրցույթի հաղթողին:  

 

ՕՐ 2. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Բացման խոսք.

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ  «Ավրորա»  մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Aurora Dialogues քննարկումների երկրորդ օրվա սկզբում կողջունի հյուրերին եւ կներկայացնի քննարկման թեման՝ «Միգրացիա. ճգնաժամից դեպի ինտեգրում»:

 

Նիստ 1. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ

Ներկայացնող՝ Հայկ Գյուզալյան, Kantar Public ընկերության մեթոդաբանության գծով տնօրեն

Մոդերատոր՝ Գարեթ Էվանս, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ եւ Ավստրալիայի նախկին արտգործնախարար

Բանախոսներ.

  • Իբրահիմ Ավադ, Կահիրեի ամերիկյան համալսարանի Միգրացիայի եւ փախստականների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն եւ Համաշխարհային հարաբերությունների դասախոս
  • Սաշա Չանոֆ,  RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն 
  • Հինա Ջիլանի, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ

 

 Նիստ 2. Միգրացիա. Ճգնաժամից դեպի ինտեգրում

Բացման խոսք. Սալբի Ղազարյան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն  

Մոդերատոր՝ Մանուել Պաստոր, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի՝ Ներգաղթյալների ինտեգրման ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն

Բանախոսներ.

  • Պաբլո Սերիանի Սերնադաս, պրոֆեսոր, ՄԱԿ-ի՝ միգրանտ աշխատողների եւ նրանց ընտանիքների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ
  • Հովիգ Էթյեմեզյան, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի՝ Մոսուլի գրասենյակի ղեկավար
  • Շերի Քրահամ Թալաբանի, SEED հիմնադրամի նախագահ եւ գործադիր տնօրեն
  • Ալի Նուրանի, National Immigration Forum-ի գործադիր տնօրեն
  • Լորի Ուիլքինսոն, պրոֆեսոր,  Immigration Research West կազմակերպության տնօրեն, «Միջազգային ներգաղթ եւ ինտեգրում» ամսագրի գլխավոր խմբագիր 

 

Նիստ 3. Բիզնեսի դերը

Մոդերատոր՝ Նուբար Աֆեյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, գյուտարար, գործարար

Բանախոսներ.

  • Լյուդվիգ Գեորգ Բրաուն, դոկտոր-պրոֆեսոր, «B. Braun Melsungen AG» վերահսկողական խորհուրդի նախագահ
  • Փոլ Փոլման, Unilever ընկերության գլխավոր գործադիր տնօրեն  
  • Մարկ Վիսո, Pact ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն
  • Էռնեստո Սեդիլյո, Մեքսիկայի նախկին նախագահ, Յեյլի համալսարանի գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն  

Փակման խոսք.

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հատուկ ելույթով կամփոփի Aurora Dialogues քննարկումների շարքը:

Aurora Dialogues քննարկումների լրացուցիչ օրակարգ

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
 
Հայաստանի ամերիկյան համալսարան, մայիսի 26-ին, ժամը 15:30
 
2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները կներկայացնեն իրենց աշխատանքը, գործի մղող դրդապատճառները և կխոսեն այն աջակցության մասին, որը կարող է շոշափելի փոփոխություններ բերել իրենց համայնքներում:
 
Ողջույնի խոսք. Արմեն Տեր Կյուրեղյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
 
Բացման խոսք.
 
Ռուբեն Վարդանյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Մարգարիտ Բարակիցե, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
 
Մոդերատոր՝
 
Դոնալդ Միլլեր, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Լեոնարդ Ֆայրսթոն ինստիտուտի կրոնագիտության դասախոս և Հարավային Կալիֆորնիայի համալսարանում «Կրոնի և քաղաքացիական մշակույթի կենտրոնի» Ռազմավարական նախաձեռնությունների համահիմնադիր և տնօրեն
 
Բանախոսներ՝
 
Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի
Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, Աֆղանստան
Մուհամադ Դարվիշ, Մադայայի դաշտային հիվանդանոցի նախկին բժիշկ, Սիրիա
Դենիս Մուկվեգե,  գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, Սուդան
 
AURORA DIALOGUES. հանրային դասախոսություններ Երևանում
 
Ակադեմիական ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ և հումանիտար ոլորտի առաջնորդներ կմասնակցեն մի շարք միջոցառումների Երևանում և հանրային դասախոսություններ կանցկացնեն այսօրվա ամենահրատապ հումանիտար մարտահրավերների շուրջ: Դասախոսությունները կանցկացվեն Երևանի մի շարք վայրերում:
 
  • Կոնստանտին Խաբենսկի – դերասան, «Կոնստանտին Խաբենսկի» հիմնադրամի հիմնադիր, Ռուսաստան
  • Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, Սուդան, 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ
  • Աչութա Սամանթա – Քալինգայի սոցիալական գիտությունների ինստիտուտի և Քալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի ինստիտուտի հիմանդիր, Հնդկաստան
  • Պրոֆեսոր, Դենհամի Լորդ Դարզի - Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նախաձեռնության ինստիտուտի տնօրեն
  • Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության բաժնի թղթակից անդամ, Մեծ Բրիտանիա
 
 
Subtitle: 
Մարդասիրության ոլորտի ներկայացուցիչներ, նշանավոր գիտնականներ, բարերարներ եւ բիզնես առաջնորդներ
Header image: