logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտության առաջին արդյունքները

«Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտության առաջին արդյունքները

2016թ. ապրիլի 23-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրապարակեց Aurora Humanitarian Index (Մարդասիրության ցուցիչ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից եւ Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4,600 հարցվողները ներկայիս եւ առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, իսկ ապա՝ հարկադիր միգրացիան։
Հետազոտությունը բազմաթիվ հարցերում երեւան է հանել ընկալումների եւ իրականության միջեւ մեծ անհամապատասխանություն։ Ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական հասարակությունները զգալիորեն թերագնահատել են սիրիացի փախստականների թիվը (համապատասխանաբար՝ 4.7 մլն, 4.5 մլն եւ 4.5 մլն)։ Ամերիկացիները մեծապես հետ են ընկնում աշխարհից հարկադիր միգրացիայի հարցում ցուցաբերած անբավարար մտահոգվածությամբ՝ հիմնահարցը դասելով յոթերորդն աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների շարքում։
 
Հարկադիր միգրացիայի հիմնախնդրի առնչությամբ արեւմտյան մի շարք հանրույթներ կարծում են, որ իրենց կառավարություններն արել են երկու անգամ ավելին՝ կարիքի մեջ ընկածներին ապահովելու անհրաժեշտ իրերով: Մեծ Բրիտանիայում համարում են, որ իրենց պետությունն ընդունել է կրկնակի ավելի փախստականների, քան իրականում այնտեղ կա։ Ֆրանսիայում եւ Գերմանիայում հակամարտության հետեւանքով ապաստան ստացած սիրիացիների թվի վերաբերյալ գնահատականները հնգապատիկ գերազանցում են իրական պատկերը։
 
Aurora Humanitarian Index հետազոտությունը բացահայտել է այսպես կոչված «կարեկցանքի խզում»՝ մեծ անհամապատասխանություն մի կողմից՝ մարդկանց ասածի ու զգացածի, իսկ մյուս կողմից՝ գործելու ցանկության միջեւ։ Երկու հարցվողներից մեկը համարում էր, որ փախստականներին լքել է միջազգային հանրությունը, իսկ բացարձակ մեծամասնությունը համամիտ էր այն մտքին, որ փախստականներն արժանի են օգնության։ Ինչեւէ, հնարավորության դեպքում միայն երկուսից մեկն իրականում կօգներ սիրիացի փախստականներին, իսկ մեծամասնությունը թերահավատորեն էր վերաբերվում իրական փոփոխություն առաջ բերելու գործում սեփական հնարավորություններին։
 
Հետազոտության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

Հետազոտության պատվիրատուն է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, իսկ իրականացրել է Edelman Intelligence կազմակերպությունը 2016թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Հարցումն իրականացվել է 4,600 անձանց շրջանում եւ վեց պետություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում։ Ընտրանքը ներկայացուցչական էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի գլխավոր համախմբությունների համար տարիքի, սեռի եւ բնակության վայրի առումով։ Այն ներկայացուցչական էր նաեւ Լիբանանի եւ Իրանի առցանց բնակչության առումով. այսինքն՝ այդ երկրների ընտրանքում առավելապես ներկայացված է եղել բնակչության կրթված հատվածը։