logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորայի» հայտարարությունն Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ

«Ավրորայի» հայտարարությունն Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա վերափոխել է աշխարհը՝ Եվրոպայում ստեղծելով մարդասիրական ամենամեծ ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միլիոնավոր մարդիկ վտանգի մեջ են, ավելի քան մեկ միլիոնը՝ տեղահանված:  

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը հանձնառու է առաջ մղել մարդասիրական գործունեությունն ամբողջ աշխարհում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ մրցանակը կոչ են անում միջազգային հանրությանը կենտրոնացնելու կարեկցանքն ու ողջ կարողությունները՝  բանակցելու անհապաղ հրադադարի եւ խաղաղ կարգավորման շուրջ: Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին՝ միավորելու իրենց մարդասիրական ջանքերը՝ փրկելու վտանգի մեջ գտնվող մարդկանց կյանքը եւ կանխելու նրանց հետագա տառապանքները: 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը ճանաչման է արժանացնում նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ փրկելու այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մաս կազմող «Ավրորա» մրցանակն ստեղծվել է 2015 թվականին՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 

 

Նուբար Աֆեյան եւ Ռուբեն Վարդանյան  
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ

Լորդ Արա Դարզի  
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ  

Բժիշկ Թոմ Քաթինա  
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

 

Լուսանկարը` Դեն Քիթվուդի/Getty Images