logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորան՝ Արցախին» ծրագրի ազդեցությունը

«Ավրորան՝ Արցախին» ծրագրի ազդեցությունը

«Ավրորան՝ Արցախին» ծրագիրն ստեղծվել է օգնության ձեռք մեկնելու 2020 թ. Արցախի պատերազմի հետեւանքով մարդասիրական ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին ու մեծահասակներին, եւ այսօր էլ շարունակում է օժանդակել նախագծերի, որոնք աջակցում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: Արցախի օգնության ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շուրջ 1.750.000 ԱՄՆ դոլար է տրամադրել՝ աջակցելով Արցախում իրականացվող տեղական եւ միջազգային գործընկերների 80 նախագծի, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելով արցախցիներին: Ֆիլմը ներկայացնում է «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ազդեցությունը 2021 թ. օգոստոսի 8-ի դրությամբ

«Ավրորան՝ Արցախին» ծրագիրն իրականացվում է #AraratChallenge համաշխարհային շարժման միջոցով, որն ուղղված է մարդասիրական կարիքների բավարարմանը Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայ համայնքներում: Մենք շնորհակալ ենք մեր աջակիցներին, որոնց շնորհիվ իրականություն է դառնում այս ամենը, եւ կոչ ենք անում յուրաքանչյուրին նվիրատվություն կատարել այս ծրագրին: 2020 թ. հոկտեմբերից #AraratChallenge շարժմանը հանգանակված բոլոր միջոցներն ուղղվել են «Ավրորան՝ Արցախին» ծրագրին: