logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորան» հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

«Ավրորան» հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

2022 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության  նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներն ու «Ավրորայի» աջակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ մասնակցելու ծաղիկների խոնարհման արարողությանը:  

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը եւ մյուս մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում բնաջնջված հայերի հիշատակին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:  Նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: