logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորան» ոգեկոչում է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

«Ավրորան» ոգեկոչում է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Նախաձեռնության եւ վերջինիս համաշխարհային շարժման անունից պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության ընթացքում նահատակվածների հիշատակին եւ երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր օգնեցին վերապրածներին փրկվել: Արարողությանը մասնակցում էին «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Ավրորայի» գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի նախագահ Արման Ջիլավյանը եւ «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ: