#AraratChallenge. երկրորդ հնարավորություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսում է #AraratChallenge համաշխարհային շարժում:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Այս նոր շարժում-հանգանակությունը նպատակ ունի օգնության ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:

Armenian

2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհում

Բարեգործական համերգային հատուկ ծրագրով հանդես կգա Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:

Armenian

2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումներ

Մինչ աշխարհն սպասում է, թե երբ հայտնի կդառնա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է մրցանակի՝ 2020 թվականի առաջադրումների մեկնարկը: Համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար փրկում են մարդկանց կյանքն աշխարհի վտանգավոր անկյուններում.

Armenian

2019թ. «Ավրորայի» հերոսները

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը մեծարում է երեք մարդասերներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից կանանց ազատագրելու, Եմենի գաղտնի բանտային ցանցը բացահայտելու եւ Նիգերիայում առեւանգված աղջիկներին ազատ արձակելու համար բանակցելու ազնիվ նվիրման համար:

Armenian

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ

Գիտահետազոտական դրամաշնորհները տրամադրվում են երիտասարդ գիտնականներ Աննա Ալեքսանյանին եւ Արման Խաչատրյանին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հպարտ է հայտարարել, որ Աննա Ալեքսանյանը եւ Արման Խաչատրյանն առաջին երկու երիտասարդ գիտնականներն են, որոնք կստանան Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ):

Armenian

2019թ. «Երիտասարդական Ավրորա»

«Ավրորա» մարդասիրական նախագիծը հնարավորություն կտա «Միացյալ աշխարհի քոլեջների» ուսանողներին իրենց ներդրումն ունենալ մարդասիրական հրատապ հիմնախնդիրների լուծման գործում:

Armenian

111 ազդեցիկ անհատ դարձել է «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան

«Ավրորա» ֆորումը գոհունակությամբ հայտարարում է, որ 111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝ հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը:

«Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ողջունում են Բարի կամքի դեսպաններին՝ որպես «Ավրորայի» գաղափարակիցներ, որոնք խթանում են նորարարական և արդյունավետ մոտեցումներ` Հայաստանում ու աշխարհում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու նպատակով: 

Armenian

Վերապրողից՝ հաղթող

Նուբար Աֆեյան

Շուրջ մեկ դար առաջ հայերը դարձան XX դարի առաջին ցեղասպանության զոհ` իրագործված Օսմանյան կայսրության կողմից: Մոտ 1.5 միլիոն մարդ բնաջնջվեց. մնացյալ 300 հազարը փրկվեց տարբեր ազգությունների, կրոնների եւ էթնիկ խմբերի մարդկանց բարեհոգության շնորհիվ:

Armenian

Միջազգային հանրությունը կոչ արեց ստանձնել պաշտպանելու պատասխանատվությունը (R2P)

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը փետրվարի 15-ին անցկացրեց «Անտեսումից դեպի պաշտպանություն.

Armenian

«Ավրորա» ֆորումի նախաձեռնողները շնորհակալություն են հայտնում Բարի կամքի դեսպաններին

«Ավրորա» ֆորումի հիմնադիրներն ու նախաձեռնողները երախտագիտություն են հայտնում 100 Բարի կամքի դեսպաններին:

Armenian

«Ավրորան» կօգնի Մատենադարանին՝ ներկայացնել աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային կենտրոնները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին. այս տարի էլ 20 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհը կուղղվի  հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը:

Armenian

Միջազգային ֆորում Հայաստանում՝ 2019թ. հոկտեմբերին

2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ: 

Միջոցառումների մեկշաբաթյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մար­տա­­հրա­վեր­նե­րից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում:

Armenian

2018թ. Aurora Dialogues Բեռլին

 «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում
մարդասիրության խնդիրներին

«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues բեռլինյան քննարկման ուշադրության կիզակետում էին փախստականների չդադարող ճգնաժամը, տեղահանության եւ միգրացիայի խնդիրները, հակամարտությունների սցենարները եւ պոպուլիզմի ահագնացող միտումները։

Armenian

Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:

Armenian

Ընտրող հանձնաժողովը համալրվել է

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է  «Ավրորա» մրցանակի 2019թ. Ընտրող հանձնաժողովի կազմի համալրման մասին։

Մոսկվայում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Մատյան երախտագիտության» միջոցառման ընթացքում համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի երկու նոր անդամների անունները։  Հանձնաժողովին միացան մարդու իրավունքների պաշտպան Ջոն Փրենդերգասթը եւ հայտնի դիրիժոր ու բարերար Վալերի Գերգիեւը։

Armenian