logo
ՓԱԿԵԼMenu
Աշվաք Մոհարամ՝ 2021 թ. «Ավրորայի» հերոս

Աշվաք Մոհարամ՝ 2021 թ. «Ավրորայի» հերոս

Կրթությամբ գինեկոլոգ, բժիշկ Աշվաք Մոհարամն ամեն օր, իր կյանքը վտանգելով, օգնում է Եմենի Հոդեյդա նահանգի բնակիչներին՝ առնչվելով հակամարտությունների եւ շրջափակման հետեւանքով գոյացած մարդկային ճգնաժամի հետ: Մի տարածաշրջանում, որտեղ գործնականում բժիշկներ չեն մնացել, նա մնում է տեղի բնակչության վերջին հույսը՝ նրանց տրամադրելով բժշկական օգնություն, ուտելիքի զամբյուղներ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ: Մինչ օրս նա օգնել է հազարավոր հուսահատ ընտանիքների եւ փրկել հարյուրավոր կյանքեր: Ամեն շաբաթ 2021 թ. «Ավրորայի» հերոս բժիշկ Աշվաք Մոհարամը կաթ է հասցնում առնվազն 150 սովյալ երեխայի: Նա օգնել է հազարավոր ընտանիքների եւ փրկել հարյուրավոր կյանքեր: