logo
ՓԱԿԵԼMenu
Էնթոնի Մարքս. «Մենք գիտենք, որ մութ ժամանակներին կարող է հետեվել լույսը»

Էնթոնի Մարքս. «Մենք գիտենք, որ մութ ժամանակներին կարող է հետեվել լույսը»

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ եւ գործադիր տնօրեն Էնթոնի Մարքսն ազդեցիկ ուղերձով հանդես եկավ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը.

«Կարիքներն այժմ ավելի մեծ են, քան կարող էինք պատկերացնել, բայց մենք գիտենք, որ մութ ժամանակներին կարող է հետեւել լույսը: Այդ մասին մեզ հիշեցնում է «Ավրորան» Հայոց ցեղասպանությունից հետո իր ստեղծումով, որն այսօր այսքան մեծ գործեր է առաջ բերում եւ ոգեշնչում»: