Կարեւորելով մարդու իրավունքները՝ փախստականների գլոբալ ճգնաժամի պայմաններում

Կարեւորելով մարդու իրավունքները՝ փախստականների գլոբալ ճգնաժամի պայմաններում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է Aurora Dialogues հատուկ քննարկում՝ «Կարեւորելով մարդու իրավունքները՝ փախստականների գլոբալ ճգնաժամի պայմաններում» թեմայով, որից հետո կցուցադրվի «Մարգարիտի անվեհեր ճանապարհը» վավերագրական ֆիլմը: Այն տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում:

Քննարկման ընթացքում բանախոսները կներկայացնեն նորարարական մոտեցումներ՝ առաջ մղելու մարդու իրավունքները համաշխարհային միգրացիայի եւ տեղահանումների համատեքստում, ինչպես նաեւ կանդրադառնան այն հարցին, թե ինչպես կարող են տարբեր կազմակերպություններ եւ անհատներ օգնել արդյունավետ լուծել խնդիրները, որոնց բախվում է տեղահանված բնակչությունը: Հիմնական թեմաների թվում կլինեն քաղաքացիական հասարակության դերը, համայնքի կողմից ղեկավարվող նախաձեռնությունները, ինչպես նաեւ պատմությունների եւ մեդիայի փոխակերպող ուժը՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում: Բանախոսները կդիտարկեն նաեւ ճգնաժամային իրավիճակում համայնքներին աջակցելու ռազմավարություններ՝ ընդգծելով համագործակցության, ջանքերի համատեղման կարեւորությունը կայուն ազդեցություն ապահովելու համար: 

Քննարկմանը կհետեւի 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի մասին վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Նա իր մարդասիրական բացառիկ առաքելությունը Բուրունդիում սկսեց այն բանից հետո, երբ ականատես դարձավ իր 72 ընկերների եւ գործընկերների սպանդին: Հակամարտություններից, անվերջ ձգվող պատերազմներից եւ կոռումպացված իշխանություններից իր ժողովրդին պաշտպանելու աներկբա վճռականությամբ՝ Մարգարիտը ձգտում է ձեւավորել մի նոր սերունդ, որն ի վիճակի է կերտել խաղաղ եւ արդար հասարակություն: Թեեւ նա փրկել է ավելի քան 30.000 երեխայի, Բուրունդիի կառավարությունը նրան ընդգրկել է մահվան դատապարտվածների ցուցակում: Հարցը դեռ մնում է անպատասխան՝ արդյոք Մարգարիտը կկարողանա իրականացնել իր տեսլականը, թե՞ անողոք ռեժիմը կսպանի նրան կամ կլռեցնի ավելի լավ ապագայի՝ նրա խիզախ ձգտումը: 


Ողջույնի խոսք

Հաննա Գերի՝ Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն

Մոդերատոր 

Արմինե Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար

Բանախոսներ

Մարգարիտ Բարանկիցե՝ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տան» հիմնադիր

Շադի Մարտինի՝ Multifaith Alliance (Բազմակրոն դաշինք)  կազմակերպության գլխավոր տնօրեն

Դուլսե Վալենսիա՝ Define American մեդիայի ժամանցային ծրագրերի պատասխանատու


Ամսաթիվ եւ ժամ՝ դեկտեմբերի 7, 2024 թ., 15:30 – 17:30

Հասցե` «Լասկին» կոնֆերանսների կենտրոն, Դափնեկրի դահլիճ, 425 Ուեսթվուդ պլազա, Լոս Անջելես, Կալիֆորնիա 90095

 

Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել: