Լուսանկարներ. 2019թ. Aurora Dialogues քննարկումների դիտարժան պահերը

Armenian
Intro: 
2019թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17-21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում: Ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հավաքվեցին՝ քննարկելու եւ դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:
Weight: 
740 000
Story elements: 
Text: 

Քննարկումներն անդրադարձան ազդեցությունը տեղայնացնելու «Ավրորայի» եզակի մոտեցմանը եւ թե որքանով է այն համապատասխանում մարդասիրական գործունեության համընդհանուր ընկալումներին եւ ինչով է առանձնանում: Քննարկումների մասնակիցները խոսեցին «Ավրորայի» ստեղծումից ի վեր արձանագրված ձեռքբերումների մասին, սոցիալապես պատասխանատու անհատներ ձեւավորելու գործում կրթության դերակատարման մասին:

Aurora Dialogues քննարկումների ընթացքում հարյուրավոր մարդիկ հնարավորություն ունեցան հանդիպելու ականավոր դեմքերի հետ, որոնք փոխում են աշխարհն՝ այն դարձնելով ավելի լավը:

Image: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը Aurora Dialogues քննարկումների մասնակիցների եւ այլ հյուրերի հետ:

UWC Դիլիջան միջազգային դպրոցի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը դիմում է «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովի մասնակիցներին:

Ձախից՝ աջ. 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, 2019թ. «Ավրորայի» հերոսներ Զանա Բուկար Մուստաֆան եւ Հուդա ալ-Սարարին:

2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի ուղերձը 2019թ. Aurora Dialogues քննարկումների ժամանակ:

Լրագրող Աննա Հակոբյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, միջոցառումներից մեկի ժամանակ հանդես է գալիս բաց դասախոսությամբ:

Այս տարի Aurora Dialogues քննարկումներն անդրադարձան ազդեցությունը տեղայնացնելու «Ավրորայի» եզակի մոտեցմանը եւ թե որքանով է այն համապատասխանում մարդասիրական գործունեության համընդհանուր ընկալումներին, ինչպես նաեւ սոցիալապես պատասխանատու անհատներ ձեւավորելու գործում կրթության դերակատարմանը:

UWC Արեւելյան Աֆրիկայի թիմը, որը 2019թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող ճանաչվեց իր «Անծուխ խոհանոցներ» նախագծով:

Ձախից՝ աջ. 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:

2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային՝ Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: 

Subtitle: 
Aurora Dialogues քննարկումների ընթացքում հարյուրավոր մարդիկ հնարավորություն ունեցան հանդիպելու ականավոր դեմքերի հետ, որոնք փոխում են աշխարհն՝ այն դարձնելով ավելի լավը:
Header image: