Հանդիպում 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի հետ

Armenian
Intro: 
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային: 2019 թ. հոկտեմբերի 21-ին Երեւանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում եզդի խիզախ ակտիվիստը հյուրերի հետ խոսեց իր կասկածների եւ ձեռքբերումների մասին, մերօրյա ցեղասպանությունների եւ մեր երեխաներին խաղաղ համագոյակցության համար անհրաժեշտ հմտություններ փոխանցելու մասին:
Weight: 
760 000
Story elements: 
Text: 
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային: 2019 թ. հոկտեմբերի 21-ին Երեւանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում եզդի խիզախ ակտիվիստը հյուրերի հետ խոսեց իր կասկածների եւ ձեռքբերումների մասին, մերօրյա ցեղասպանությունների եւ մեր երեխաներին խաղաղ համագոյակցության համար անհրաժեշտ հմտություններ փոխանցելու մասին:
Text: 

Գործելով կյանքեր փրկելու ցանկությամբ՝ Միրզա Դինային կարողացել է շրջանցել բազմաթիվ բյուրոկրատական եւ լոգիստիկ խոչընդոտներ՝ օգնելու Սիրիայում եւ Իրաքում ծավալվող   հակամարտությունների մեջ ապրող եզդի համայնքի ամենախոցելի անդամներին: Այդուհանդերձ, հանդիպմանը նա համեստորեն լռեց սեփական խիզախության մասին եւ  հայտարարեց. «Դա առավելություն չէ, մեր պարտականությունն է: Մենք մեր աշխատանքն ենք անում: Եվ դա ամենակարեւորն է»:

Ամեն տարի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացնում է արտասովոր եւ անգնահատելի աշխատանք կատարած «Ավրորայի» հերոսների: 2019թ. Միրզա Դինայիից բացի, հանձնաժողովն ընտրել էր նաեւ Զանա Բուկար Մուստաֆային Նիգերիայից եւ Հուդա ալ-Սարարիին Եմենից: Դափնեկիրը բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքն՝ ընդգծելով, որ իրենց միջեւ չի կարող լինել մրցակցություն, քանի որ բոլորն էլ ծառայում են նույն գործին: «Մրցանակի շնորհման արարողության ժամանակ բեմում կանգնած ես ասացի, որ անկեղծորեն կարծում եմ, որ իմ երկու գործընկերն էլ արժանի են նույն տիտղոսին, ինչ՝ ես, եւ նույնիսկ ավելիին»:

Երեւանի պետական համալսարանում կայացած հանդիպմանը ներկա էին պարոն Մուստաֆան եւ տիկին ալ-Սարարին, ինչպես նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան,  2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ ուրիշներ: Զանա Բուկար Մուստաֆան, խոսելով «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման հետ բանակցելու իր փորձառության մասին, կոչ արեց մտածել, թե ինչն է մեզ տարանջատում եւ ինչն է միավորում. «Մենք պետք է հասկանանք մեր տարբերությունները: Մենք պետք է իմանանք մեր տարբերությունների մասին: Եվ երբ առկա է հակամարտություն, պետք է այն վերլուծել՝ հասկանալու համար, թե որն է խնդիրը»: 

Որպես 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստացավ 1 մլն ԱՄՆ դոլարի պարգեւ, որը հնարավորություն է տալիս նրան շարունակելու երախտագիտության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին: Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն եւ վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» ահաբեկչությունից տուժածներին։ Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը («Օդային կամուրջ Իրաք»), «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):

«Մրցանակը հիմնադրել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռները: Ես բազմիցս լսել եմ կազմակերպության համահիմնադիրներից, որ նրանք չեն ցանկանում զոհի կարգավիճակում  լինել: Ու նրանք փորձեցին փոփոխություն իրականացնել ու որոշակի ազդեցություն կերտել աշխարհում: Եվ ինձ համար՝ որպես XXI դարում իրականացված եզդիների ցեղասպանությունը վերապրողի, կարեւոր է այս ուղերձը հասցնել մարդկությանը, այն տարածել «Ավրորայի» հերոսների միջոցով, տարբեր տարիների դափնեկիրների միջոցով, ինչպես նաեւ «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպանների օգնությամբ»,- ասաց Միրզա Դինային:

«Ես դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին մի պահ դադար առնել եւ մտածել այն մասին, որ ձեզնից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում: Այո՛, ձեզնից յուրաքանչյուրը: Մենք էկոհամակարգի մասնիկ ենք, եւ մեզնից յուրաքանչյուրը, մենք՝ բոլորս, գոյության պատճառ ունենք. պետք է տեր լինել մեր առաքելությանը եւ պաշտպանել աշխարհը: Սա է «Ավրորա» մրցանակի ուղերձն ու ոգին: Մենք բոլորս մարդ ենք, ոչ ավելին...: Միայն համագոյակցությունը կարող է փրկել աշխարհը»:

Տեսանյութն ամբողջության կարող եք դիտել ստորեւ (լեզուն՝ անգլերեն):

 

Subtitle: 
«Դա առավելություն չէ, մեր պարտականությունն է»
Header image: