«Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողով

Armenian
Intro: 
«Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովի առանցքային թեման կրթության դերակատարումն էր՝ սոցիալապես պատասխանատու անհատների դաստիարակման գործում: Համաժողովը բացվեց 2019թ. «Երտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ հասած նախագծերի ներկայացմամբ: Հենվելով սեփական փորձի վրա եւ համեմատելով կրթական տարբեր մոդելներ՝ քննարկման մասնակիցները բարձրացնում էին հարցեր, թե ինչն է ոգեշնչում, մղում գործողության եւ դարձնում կարեկից: Նրանց կարծիքով, այս արժեքները երիտասարդ սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ են սրտացավ ուսուցիչներ: Համաժողովն անցկացվեց 2019թ. հոկտեմբերի 18-ին UWC Դիլիջան միջազգային դպրոցում, որը նշում է հիմնադրման 5-ամյակը:
Weight: 
780 000
Story elements: 
Text: 
«Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովի առանցքային թեման կրթության դերակատարումն էր՝ սոցիալապես պատասխանատու անհատների դաստիարակման գործում: Համաժողովը բացվեց 2019թ. «Երտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ հասած նախագծերի ներկայացմամբ: Հենվելով սեփական փորձի վրա եւ համեմատելով կրթական տարբեր մոդելներ՝ քննարկման մասնակիցները բարձրացնում էին հարցեր, թե ինչն է ոգեշնչում, մղում գործողության եւ դարձնում կարեկից: Նրանց կարծիքով, այս արժեքները երիտասարդ սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ են սրտացավ ուսուցիչներ: Համաժողովն անցկացվեց 2019թ. հոկտեմբերի 18-ին UWC Դիլիջան միջազգային դպրոցում, որը նշում է հիմնադրման 5-ամյակը:
Text: 

Միջոցառումը սկսվեց UWC Դիլիջան միջազգային դպրոցի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսի ողջույնի խոսքով. «Մենք այսօր այստեղ ենք եւ նշում ենք երկու տարբեր իրադարձություններ, որոնք փոխկապակցված են: «Ավրորան» կյանքեր է փրկում, ներկայացնում է մարդկանց, որոնք աներկբա որոշում են կայացրել՝ սեփական կյանքը նվիրել ուրիշներին փրկելու գործին: Կրթությունն էլ նույնն է անում: Կրթությունը կյանքեր է փոխում»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ UWC խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը նույնպես դիմեց հյուրերին. «Չեմ կարող ավելի երջանիկ ու հպարտ լինել, քան այս պահին այստեղ եմ՝ ներկա գտնվելով այս դպրոցի հնգամյակին, դպրոց, որի մասին դեռ կլսեք այսօր, ձեռնարկ, որն սկիզբ առավ որպես հնարավորություն եւ պարտականություն: Իսկ հետո, դատելով արդյունքից, այն ինչ տեսնում ենք այսօր, իսկապես հիասքանչ է»:

Այս ելույթներին հետեւեց «Երտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ հասած նախագծերի ներկայացումը: «Երիտասարդական Ավրորա» նախագիծը «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC), Scholae Mundi կրթական հարթակի, Teach for All կրթությունը խթանող ցանցի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքն է: Այն հնարավորություն է տալիս UWC ցանցի դպրոցների եւ քոլեջների ուսանողներին մշակել նախագծեր, որոնք կառաջարկեն մարդասիրական լուծումներ եւ դրական փոփոխություն կապահովեն համայնքներում: Այս տարի վերջնական փուլ էին հասել երեք թիմեր UWC Ատլանտիկ քոլեջից, UWC Արեւելյան Աֆրիկայից եւ UWC Փիրսոն քոլեջից:

Մինչ ժյուրին որոշում էր կայացնում, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը խոսեց համաժողովի առանցքային թեմայի մասին. «Ինչո՞ւ մարդասիրություն, ինչո՞ւ կրթություն: Ինչո՞վ են դրանք փոխկապակցված: Ի՞նչ է դա նշանակում: Այսպիսով, ո՞րն է կրթության հիմնական նպատակը: Կրթության առաքելությունն է օգնել յուրաքանչյուրին՝ գտնելու իր կոչումը եւ կյանքի նպատակը: ... Իսկ մարդասերները հոգ են տանում ոչ թե սեփական անձի, այլ ուրիշների մասին, իրենց համայնքների, մարդկանց մասին»:

Հաջորդող քննարկմանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինային բեմում միացան UWC շրջանավարտներ Եկատերինա Գուրեւան, համաշխարհային քաղաքականության պրոֆեսոր Հայմե Միգել Նյեմանը եւ «Դասավանդիր Նիգերիա» (Teach For Nigeria) կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆոլավե Օմինկունլեն:

«Մեծանալով ես բախվեցի երկու տարբեր իրականության: Կարող եք ասել, որ մշակութային խառնաշփոթի մեջ եմ: Ես դա ասացի, որովհետեւ կարծում էի՝ կարեւոր է սովորել տարբեր մշակույթներ կրող եւ տարբեր ազգության մարդկանց հետ: Այդպես դու ստիպված ես վերանայել քո աշխարհընկալումն ու աշխարհայացքը»,- նկատեց Եկատերինա Գուրեւան:

Կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան բացատրեց, թե ինչպես կարող է կրոնն օգնել որոշում կայացնել եւ նվիրվել ուրիշներին, թեեւ նկատեց, որ տարբեր մարդկանց դեպքում դա կարող է տարբեր լինել: «Դա ինձ մղեց եզրագիծ եւ ստիպեց ցատկել: Եթե ցանկանում ես քրիստոնյա կոչվել, պետք է հստակ քայլեր կատարես: Ի՞նչն է մարդկանց ետ պահում: Նրանց դուր է գալիս ինչ-որ տեղ գնալու, օգնելու, մարդասիրական աշխատանք կատարելու գաղափարը, բայց վախի զգացումը նրանց ետ է պահում»,- ասաց նա:

Քննարկման մեկ այլ մասնակցի՝ պրոֆեսոր Հայմե Միգել Նյեմանի մոտեցումն այլ էր: Նա ներկայացրեց կաթոլիկ տարրական դպրոցում սովորելու իր փորձն ու թե ինչպես էր նա «խառն ուղերձներ» ստանում: «Հիշողություններիս մեծ մասը հիասթափությունների եւ բարկության մասին են եւ ոչ՝ քրիստոնեական արժեքների ու սիրո, ինչպես Մարգարիտը [Բարանկիցե] կասեր: Իսկ աշխարհիկ ուսուցիչներն ավելի ջերմ էին, քան կրոնականները»,- մտաբերեց նա:

«Իմ ուսուցիչ Տուտուից սովորած արժեքներից մեկն էլ կարեկցանքն էր: Նա անձնվիրաբար հոգ էր տանում մեր մասին: Նա հավատում էր, որ բոլո՛րը, ոչ միայն ուսուցիչները, այլեւ յուրաքանչյուր ուսանող ունի շնորհ եւ նպատակ»,- ասաց «Դասավանդիր Նիգերիա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆոլավե Օմինկունլեն՝ մանրամասնելով, թե ինչն է նրան, առաջին հերթին, մղել մարդասիրական գործունեության:

Քննարկումն ամփոփեց Common Purpose ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջուլիա Միդլթոնը: Նա հիանալի նկարագրեց այն, ինչ երբեմն զգում են ավելի լավ ապագայի համար պայքարող մարդիկ՝ հուսալքություն եւ հուսահատություն. «Լինել մարդասեր՝ նշանակում է կյանքի մեծ մասն ապրել ձախողումներով, որովհետեւ որքան էլ շատ ցանկանաս փոխել աշխարհը, փոփոխությունը երբեք բավարար չի լինի»: Նա, իհարկե, ընդգծեց, որ դա ամենեւին էլ նահանջելու պատճառ չէ:

Վերջնական ընտրությունից հետո հաղթող ճանաչվեց UWC Արեւելյան Աֆրիկայի թիմն իր «Անծուխ խոհանոցներ» նախագծով, եւ թիմը տուն վերադարձավ 4000 ԱՄՆ դոլար մրցանակով: Այն կնպաստի նախագծի հետագա զարգացմանը: «Բոլոր երեք նախագծերը, որ ներկայացվեցին այսօր, տպավորեցին բոլորիս՝ թե ինտելեկտուալ առումով, թե հուզական: Չափազանց բարդ էր որոշում կայացնել: Հեշտ չէր համաձայնության գալ, ինչը վկայությունն է բարձրորակ նախագծերի եւ ներկայացումների: Անհամբեր ենք տեսնել, թե ինչպես է այսօր ստացած այս մրցանակը նպաստելու նախագծերի զարգացմանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ ժյուրիի անդամ Նուբար Աֆեյանը: Ժյուրին այնքան տպավորված էր բոլոր երեք նախագծերով, որ մրցույթի վերջին պահին որոշեց մյուս երկու թիմերին տալ 2000-ական ԱՄՆ դոլար մրցանակ:

Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել ստորեւ (լեզուն՝ անգլերեն):

 

Subtitle: 
«Կրթության առաքելությունն է օգնել յուրաքանչյուրին՝ գտնելու իր կոչումը եւ կյանքի նպատակը»:
Header image: