ՕՐԱԿԱՐԳ

Armenian
Intro: 
2019թ. Aurora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17- 21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում: Ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության անդամներ կհավաքվեն՝ քննարկելու եւ դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:
Weight: 
690 000
Story elements: 
Text: 
2019թ. Aurora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17- 21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում: Ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության անդամներ կհավաքվեն՝ քննարկելու եւ դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:
Text: 

2019թ. Aurora Dialogues հայաստանյան քննարկումները կլինեն առաջին «Ավրորա» ֆորումի ծրագրի մի մասը՝ ներառելով 4 միջոցառում.

 

Aurora Dialogues քննարկումներ. «Տեղայնացնելով ազդեցությունը»

Քննարկումները կանդրադառնան «Ավրորայի» ազդեցությանն աշխարհում. որքանով է այն համապատասխանում մարդասիրական գործունեության համընդհանուր ընկալումներին եւ ինչով է առանձնանում: «Ավրորայի» բոլոր նախագծերի հիմքում տեղայնացումն է՝ առկա գիտելիքի, փորձառության ու տեղական դերակատարների ներուժի միջոցով երկարաժամկետ սոցիալական փոփոխությունների խրախուսմամբ:

«Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողով

«Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովի առանցքում կլինի կրթության դերը՝ սոցիալապես պատասխանատու անհատների դաստիարակման գործում: Համաժողովը կսկսի  «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ հասած նախագծերի ներկայացմամբ եւ կշարունակվի Aurora Dialogues քննարկումներով:

«Երիտասարդական Ավրորա» նախագիծը «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC), Scholae Mundi կրթական հարթակի, Teach for All կրթությունը խթանող ցանցի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքն է: Այն հնարավորություն է տալիս UWC դպրոցներին եւ քոլեջներին ծրագրեր ներկայացնել, որոնք միտված են համայնքներում դրական փոփոխությունների խթանմանը՝ առաջարկելով մարդասիրական լուծումներ: Հաղթող թիմին շնորհվում է 4,000 ԱՄՆ դոլար: «Երիտասարդական Ավրորա» նախագիծը երեք տարվա պատմություն ունի, որի ընթացքում ծրագրին մասնակցել է 17 դպրոց եւ քոլեջ: 

Aurora Dialogues քննարկումների նպատակն է ճանաչելի դարձնել այն մարդկանց, որոնք ձգտում են դիմագրավել գլոբալ մարդասիրական մարտահրավերներին եւ խթանել գաղափարներ, որոնք կարող են զգալի փոփոխություն բերել: Aurora Dialogues քննարկումները քառամյա պատմություն ունեն եւ տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի Դիլիջանում կայանալիք քննարկումները նվիրված են ապագա մարդասերների ձեւավորման գործում կրթության դերին եւ կարեւորությանը: 

Հանդիպում 2019թ. «Ավրորայի» հերոսների հետ

2019թ․ «Ավրորայի» հերոսները կխոսեն իրենց գործունեության մասին: Նրանք կանդրադառնան այն աջակցությանը, որը թույլ կտա առավել շոշափելի դրական փոփոխություններ իրականացնել իրենց համայնքներում: Այս միջոցառումը բաց է հանրության համար:

Հանդիպում 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի հետ

2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հանրությանը կներկայացնի իր պատմությունն ու ձեռքբերումները մարդասիրության ոլորտում: Այս միջոցառումը բաց է հանրության համար:

Subtitle: 
2019թ. Aurora Dialogues քննարկումների ընթացքում դրական լուծումներ կառաջարկվեն աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:
Header image: