2019Թ. AURORA DIALOGUES ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Armenian
Intro: 
2019թ. Aurora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17- 21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում: Ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության անդամներ կհավաքվեն՝ քննարկելու եւ դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:
Weight: 
700 000
Story elements: 
Text: 

2019թ. Aurora Dialogues հայաստանյան քննարկումները կլինեն առաջին «Ավրորա» ֆորումի ծրագրի մի մասը՝ ներառելով 4 միջոցառում.

«Ավրորա» մրցանակի ոգուն համահունչ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում այն մարդկանց գործունեության վրա, որոնք իրական եւ հիմնարար  պայքար են մղում մեր օրերում տեղի ունեցող ոճրագործությունների դեմ՝ փնտրելով ու գտնելով այնպիսի լուծումներ, որոնք ունակ են հանգեցնելու դրական փոփոխության։

Առաջին 2016թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին 2016թ. ապրիլի 23-ին Մատենադարանում: Մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին եւ Գարեթ Էվանսը, իրենց տեսակետներն էին ներկայացնում փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրության ոլորտում կանանց դերի եւ աշխարհի ուշադրությունը մարդասիրական ճգնաժամերի վրա բեւեռելու գործում մեդիայի դերի վերաբերյալ:

2017թ. նման միջոցառումներ տեղի ունեցան Երեւանում եւ Բեռլինում, իսկ 2018թ. Aurora Dialogues քննարկումները Նյու Յորքում էին (մարտին եւ սեպտեմբերին), Մոսկվայում, Երեւանում եւ Բեռլինում:

Subtitle: 
2019թ. Aurora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17-21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում:
Header image: