2018Թ. AURORA DIALOGUES ԲԵՌԼԻՆՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Armenian
Intro: 
«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues քննարկում տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 11-12-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Հումանիտար ոլորտի նշանավոր գործիչներ, գիտնականներ, մարդասերներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության մի շարք անդամներ իրենց ուշադրությունը կբեւեռեն աշխարհի առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրներին ցուցաբերվող անհապաղ արձագանքի բարելավման եւ դրանց համար կայուն լուծումների որոնման գործում բազմակողմ եւ բազմաշահառու մոտեցումների վրա։
Weight: 
600 000
Story elements: 
Text: 

Բեռլինում սպասվող միջոցառումը մասն է կազմում Aurora Dialogues քննարկումների հավելյալ ծրագրի, որը ներառում է միջազգային համաժողովներ եւ հանրային բաց դասախոսություններ, որոնք նպատակ ունեն նման քննարկումներով նպաստել աշխարհի առավել հրատապ հումանիտար մարտահրավերների լուծումների որոնումներին։ «Ավրորա» մրցանակի ոգուն համահունչ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում այն մարդկանց գործունեության վրա, որոնք ջանք չեն խնայում աղետներին դիմագրավելու եւ դրանց դեմ լրջագույն պայքար մղելու համար՝ փնտրելով ու գտնելով այնպիսի ուղիներ եւ գաղափարներ, որոնք ունակ են հանգեցնելու էական փոփոխությունների։

2016թ. Aurora Dialogues առաջին քննարկումները մեկնարկել են 2016թ. ապրիլի 23-ին եւ ընթացել Մատենադարանում (Երեւան)։ Մասնակիցները, որոնց թվում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին եւ Գարեթ Էվանսը, իրենց տեսակետներն են հայտնել փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրական հանրույթում կանանց ստանձնած դերի եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը բեւեռելու հարցում զանգվածային լրատվամիջոցների ունեցած դերակատարման վրա։ 

2017թ. համանման միջոցառումներ են տեղի ունեցել Երեւանում եւ Բեռլինում, իսկ 2018թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվել են Նյու Յորքում (մարտին եւ սեպտեմբերին), Մոսկվայում եւ Երեւանում։

Subtitle: 
«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության»
Header image: