Ավելի լավ կյանք այսօ՛ր

Armenian
Intro: 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օժանդակությամբ՝ RefugePoint կազմակերպությունը եւ Women’s Refugee Commission (Փախստականների հարցերով կանանց կոմիտեն) նախաձեռնել եւ 2018 թ. սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում անցկացնելու են «Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով միջոցառումը, որի գործընկերներն են նաեւ Clube de Madrid, ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցչություն, MercyCorps, The B Team եւ Refugees Deeply կազմակերպությունները։
Weight: 
27 000
Story elements: 
Text: 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օժանդակությամբ՝ RefugePoint կազմակերպությունը եւ Women’s Refugee Commission (Փախստականների հարցերով կանանց կոմիտեն) նախաձեռնել եւ 2018 թ. սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում անցկացնելու են «Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով միջոցառումը, որի գործընկերներն են նաեւ Clube de Madrid, ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցչություն, MercyCorps, The B Team եւ Refugees Deeply կազմակերպությունները։
Text: 

Միջոցառմանը ներկա են լինելու պետական պաշտոնյաներ փախստականներ ապաստանող եւ դոնոր երկրներից, նշանավոր մարդասերներ եւ գործարարներ, ՄԱԿ-ի պաշտոնյաներ եւ հասարակական կազմակերպությունների ավագ ներկայացուցիչներ։

«Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» միջոցառման ընթացքում պաշտոնապես կմեկնարկի Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը (Refugee Self-Reliance Initiative), որը հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի ՓԳՀԳ-ի, հիմնադրամների, պետական գործակալությունների, մասնավոր սեկտորի եւ այլ կազմակերպությունների միջեւ նոր համագործակցության արդյունք է, եւ նպատակ ունի օժանդակել փախստականներին՝ բարելավելու իրենց կյանքի որակը եւ տնօրինելու սեփական ֆինանսներն ու ապագան՝ միեւնույն ժամանակ աջակցելով ապաստանող երկրների խաղաղության, կայունության եւ բարգավաճման ուղենիշներին։ Միջոցառման նպատակն է հիմք ընդունելով շարունակել այն դրույթները, որոնք ներառված են Փախստականների համաշխարհային համաձայնագրում (GCR), որը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում կներկայացվի անդամ երկրներին՝ ստորագրության։

Aurora Dialogues քննարկումների լրացուցիչ ծրագիր

Միջոցառումը Aurora Dialogues քննարկումների լրացուցիչ ծրագրի շրջանակում, որը ներառում է միջազգային համաժողովներ եւ հանրային բաց դասախոսություններ, որոնք նպատակ փորձառու գործիչների հետ քննարկումների միջոցով նպաստել աշխարհի առավել հրատապ հումանիտար մարտահրավերների լուծումների որոնումներին։ «Ավրորա» մրցանակի ոգուն համահունչ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում այն մարդկանց գործունեության վրա, որոնք ջանք չեն խնայում ներկայիս ոճիրներին դիմագրավելու եւ դրանց դեմ լրջագույն պայքար մղելու համար՝ փնտրելով ու գտնելով այնպիսի ուղիներ եւ գաղափարներ, որոնք ունակ են հանգեցնելու էական փոփոխությունների։

Aurora Dialogues առաջին քննարկումները մեկնարկել եւ ընթացել են 2016 թ. ապրիլի 23-ին, Մատենադարանում։ Մասնակիցները, որոնց թվում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին եւ Գարեթ Էվանսը, իրենց տեսակետներն են հայտնել փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրական հանրույթում կանանց ստանձնած դերի եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը բեւեռելու հարցում զանգվածային լրատվամիջոցների ունեցած դերակատարման վրա։  

2017թ. համանման միջոցառումներ են տեղի ունեցել Երեւանում եւ Բեռլինում, իսկ 2018թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվել են Նյու Յորքում, Մոսկվայում եւ Երեւանում։

Subtitle: 
Միջոցառումը տեղի կունենա 2018 թ. սեպտեմբերի 20-ին։
Header image: